Բաժիններ՝

Գերմանիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Volkswagen-ի նախկին ղեկավարի դեմ

Բրաունշվեյգի դատախազությունը հետաքննություն է սկսել Volkswagen կոնցեռնի նախկին ղեկավար Մարտին Վինտերկորնի դեմ, հայտնում է LifeNews-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:

Իրավապահների տեղեկություններով՝ նա կասկածվում է խարդախության մեջ՝ կապված էկոլոգիական չափանիշներին չհամապատասխանող ավտոմեքենաների վաճառքի հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Volkswagen-ի ղեկավար Մարտին Վինտերկորնը հրաժարական է ներկայացրել:

«Volkswagen-ը կարիք ունի նոր կադրերի: Ես ազատում եմ տեղս ու հրաժարական եմ ներկայացնում, որպեսզի տեղ բացեմ նոր մարդկանց համար»,- հայտարարել էր Վինտերկորնը:

Գերմանական ավտոարտադրողի ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական նորմերը, կարող է հագեցած լինել շուրջ 11 մլն դիզելային շարժիչով ավտոմեքենա:

Ինչպես Volkswagen-ի ավտոմեքենաների, այնպես էլ կոնցեռնի մուս ստորաբաժանումների մեքենաների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Audi-ն, Skoda-ն, Seat-ը կամ Porsche-ն, տեղադրվել են սարքեր, որոնք ստուգման ժամանակ նվազեցրած են ցույց տվել մթնոլորտն աղտոտող գազերի արտանետման իրական ծավալները:

Porsche-ի գլխավոր տնօրեն Մատիաս Մյուլլերը նշանակվել էր Volkswagen-ի նոր գլխավոր տնօրեն:

Volkswagen-ը կղեկավարի Porsche-ի գլխավոր տնօրենը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս