Պուտինը ՄԱԿ-ում առաջարկել է կոալիցիա ստեղծել ԴԱԻՇ-ի դեմ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել մեծամասշտաբ հակաահաբեկչական կոալիցիա, որի հիմքում, նրա կարծիքով, պետք է ընկած լինեն մուսուլմանական երկրները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի ազդեցության ընդլայնումը դարձել է չափազանց վտանգավոր:
«Հիմա աշխարհում ստեղծվող իրերի վիճակը անհնար է փոխել»,- հայտարարել Պուտինը ՄԱԿ-ի ամբիոնից:
Ինչպես կարծում է Պուտինը, հարկավոր է առաջին հերթին ընդունել բանաձև ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից՝ կոորդինացնելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարը:
Նա մեծ սխալ է անվանել սիրիական իշխանությունների հետ չհամագործակցելը, որը, ըստ Պուտինի, «իսկապես պայքարում է ահաբեկչության դեմ»: