ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի մեկուսացումն ու պատրաստ է աշխատել Սիրիայի հարցով. Օբաման՝ ՄԱԿ-ում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանում ու կոչ է արել միջազգային հանրությանը պայքարել ահաբեկչության դեմ ու հակամարտությունները լուծել միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով:
Օբաման խոստովանել է, որ միայն ռազմական ուժով ԴԱԻՇ-ի դեմ Սիրիայում պայքարելն անբավարար է ու պատրաստակամություն է հայտնել այդ խնդրի լուծման հարցով համագործակցել Իրանի ու Ռուսաստանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Դրա հետ միասին, նա վստահեցրել է, որ հակառուսական պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, չի նշանակում վերադարձ Սառը պատերազմի տարիներին, ու որ ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի մեկուսացումը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունների հետևանքով «Ուկրաինայի բնակիչներն ավելի, քան երբևէ ցանկանում են լինել Եվրոպայի, քան Ուկրաինայի հետ»:
Դրա հետ միասին՝ Օբաման չի հիշատակել հնարավոր նոր պատժամիջոցների մասին, ավելին, վստահեցրել է, որ «չի ցանկանում Ռուսաստանի մեկուսացումը», հակառակը, կողմ է «ուժեղ Ռուսաստանին, որը աշխատում է մեզ հետ միջազգային համակարգն ամրապնդելու նպատակով»: