Էդ հարցում քաղաքականություն չկա, մենք կկանգնենք մեր զինվորի կողքին. Ազատամարտիկ. Panorama.am
«Ազատամարտիկների դաշինքը» հետևում է Հայաստանում սահմանային լարված իրավիճակին և եթե անհհրաժեշտ լինի մենք կմեկնենք առաջնագիծ: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամ Ռազմիկ Պետրոսյանը:
«Սահմանային վիճակը մեր ուշադրություն կենտրոնում է, մենք հետևում ենք ընթացքին, այդ հարցի շուրջ քննարկումներ ունենում ենք: Եթե հարկ լինի մենք կկանգնենք մեր զինվորի կողքին: Ամեն դեպքում մենք պետք է պատերազմին պատրաստ լինենք», -փոխանցել է պարոն Պետրոսյանը` նկատելով, որ իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ:
Նրա խոսքով, «կռված տղերքով» հաճախ են հանդիպում, քննարկում սահմանային իրավիճակի մասին տեղեկությունները, և որ սահմանային հատվածում խնդիր առաջանա, պատրաստ են օգնության հասնել:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: