
Ֆրանսիայում հայտնաբերված հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Ֆրանսիայում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 26-ին, ժամը 20.00-ին, Փարիզ-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1956 թ. ծնված Արամ Ն.-ն, ով 2014 թ. փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի (Մաքսանենգությունը) 2-րդ մասի և 266 հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքնդերով: