Յուրգեն Կլոպը կհամաձայնի գլխավորել «Լիվերպուլը», եթե ստանա հսկողության իրավունք տրանսֆերների նկատմամբ
Դորտմունդյան «Բորուսիայի» նախկին մարզիչը կարող է փոխարինել «կարմիրների» մարզիչ Բրենդան Ռոջերսին:
Ինչպես հաղորդում է Daily Мail-ը, գերմանացի մասնագետը հասկացրել է, որ կհամաձայնի աշխատել «Լիվերպուլում», եթե ստանա ակումբի բոլոր ղեկավարների աջակցությունը և հնարավորություն՝ անցկացնելու սեփական տրանսֆերային քաղաքականությունը: Պարբերականի վարկածով՝ Կլոպը չէր պլանավորել դադարեցնել արձակուրդը, մինչև մյուս տարվա ամառը, բայց պատրաստ է փոխել որոշումը, եթե մերսիսայդցիների ղեկավարությունն ընդունի իր պահանջները:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, Բրենդան Ռոջերսը հնարավորություն չունի ազդելու ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա: «Լիվերպուլի» ղեկավարությունը պարտադրել է նրան Մարիո Բալոտելիի գնումը, իսկ «Սուինսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսը, ով հետաքրքրում էր Ռոջերսին, չի գնվել ոչ բավարար հայտնի լինելու և տարիքի պատճառով:
Ըստ լուրերի՝ «Լիվերպուլի» մարզչի պաշտոնի մյուս թեկնածուն է հանդիսանում Կարլո Անչելոտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը