Վաղը` հուլիսի 18-ին, Երևանի Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտում նախատեսված է զրույց-հանդիպում անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 17-ին ստորագրել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2014 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։
Ռուսաստանի բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը արձագանքել է դերասանուհի Պամելա Անդերսոնի բաց նամակին, որտեղ նա կոչ է անում Ռուսաստանին թույլ չտալ, որ իր ջրային տարածքով անցնի ֆինվալի միս տեղափոխող իսլանդական նա
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինտերնետ ակումբի սրահից «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Վարդան Պողոսյանը հայտարարեց, որ հանձնաժողովին պետք է օգնել այս կետի ավելի լավ ձևակերպում գտնել:
Հունաստանի հարավ-արևելքում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ, թանձր ծուխը ուղղվել է Աթենքի կողմը: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան, հայտնում է Associated Press-ը:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 478.5 դրամով, վաճառվում 482.5 դրամով:
Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով 21 տարով դատապարտվել է բանտարկության 2011 թվականին 77 մարդու սպանելու համար, ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետ, հայտնում է BBC-ն:
Ժամը ժամը 08:45-ի սահմաններում Լուսաղբյուրի գյուղապետ Մանվել Խաչատրյանը իր սեփական «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 համարանիշի ավտոմեքենայով բախվել է N 3402 բեռնատար գնացքին:
Սահմանադրության նոր տարբերակը սահմանում է, որ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից, մինչդեռ առավելագույն թիվ չի նշվում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Այրվածքաբանության կենտրոն են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ Լուսինե Մանգոյանն ու Պետրոս Մարգարյանը:
Հուլիսի 17-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ – Բերձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը մասնակի կաթվածահար է եղել: Նրա բժիշկների խոսքով՝ Գորբաչովի վիճակը գնահատվում է կայուն, սակայն հնարավոր է բացասական դինամիկա:
«Թող գա, ես լիքը հարցեր ունեմ իրեն տալու, ու թող պարզվի, թող բոլորն իմանան, թե շան գլուխը որտեղ է թաքնված»
Հուլիսի 17-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Ազգային պատկերասրահի շենքում հայտնաբերվել է արկղ, որի վրա պատկերված է ճառագայթային վտանգի նշան. անհրաժեշտ է օգնություն:
Հուլիսի 17-ին, ժամը 11.07-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի շուկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դուք գտնում եք, որ երկրորդ փուլում իրավիճակը կարող է փոխվել՝ կա՛մ առաջինի, կա՛մ երկրորդի օգտին, բայց կարող է այդ երկու կուսակցություններն այդ մի քանի օրվա ընթացքում մի այնպիսի թատրոն են ցույց տալիս, որ մյուսների շանսերն են մեծանում, ինչո՞ւ եք մյուսներին մասնակցելու հնարավորությունից զրկում, կամ ընդհանրապես այդ երկրորդ փուլի նպատակը ո՞րն է»:
Հեղինակավոր Bloomberg պարբերականը, անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին, գրում է, որ Ադրբեջանը հայտարարել է իր հիվանդանոցներին պատրաստ լինել պատերազմի ու սկսել է զորավարժություններ՝ լարվածություն մտցնելով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հետ սահմանին ու Լեռնային Ղարաբաղում:
Նախագահը պետք է լինի անաչառ, չեզոք, իրավունք չունի կողմնապահ լինել, ակնհայտ քաղաքական նախապատվություն տալ, պառլամենտական համակարգում նախագահական ինստիտուտի առավելությունը հենց նրանում է, որ ձերբազատված լինելով կառավարումից, կապահովի կոնսենսուս:
Միջազգային ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հաքերներին հաջողվել է կոտրել իտալական անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրեր պատրաստելու վրա մասնագիտացած Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական բազան
Եկել է ժամանակը ինտենսիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ամեն ինչ քաղաքական պրոցես է, մի մոռացեք, որ մենք խոսում ենք նախագծի մասին: ԱԺ-ում կլինի համապատասխան նախագիծը, կլինեն քննարկումներ, և կերևա, թե քանի տոկոսն է կողմ ու քանի տոկոսն է դեմ»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա, հայտնում է APA-ն:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Գայդարը նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի օգնական, հայտնում է BBC-ն:
«Մենք պայմանավորվել ենք, որ գտնենք համագործակցության նոր ուղիներ, փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Տվյալ այցի նպատակն է մեծ հնարավորությունների առաջացումը, որ հաղորդենք մեր փորձն ու գիտելիքը»:
Պառլամենտական կառավարման ձևում ամենաքննադատվողը «կայուն մեծամասնության» հարցն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Դեբիլների մոտ ընդունված է խորհրդարանական համակարգը համարել ավելի ժողովրդավարական: Նաև անիրազեկները կարող են այդպես համարել, բայց եթե անիրազեկ ես, ուրեմն՝ դեբիլ ես: Տերն ասել է՝ ոչ ոքի «դեբիլ» չասես, բայց ես նկատի չունեմ կոնկրետ անձի, այլ՝ երևույթը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում բեռնատար գնացքի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային բախվելու դեպքի առթիվ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Ինչպես հայտնում է Кавказский Узел-ը, Դոնի Ռոստովի կայազորային դատարանի կողմից կալանավորվել է գնդապետ, նախկինում Հարավային ռազմական օկրուգի պարենի ապահովման պետի տեղակալ Դենիս Զորինը, ով մեղադրվում է Գյումրիի ռազմաբազայում զինծառայողներին մատակարարվող պարենամթերքի յուրացման մեջ:
Հուլիսի 17-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Թոխմախի» լճի մոտակայքում գտնվող ավտոտնակների տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: