Բաժիններ՝

Աթենքը անտառային խոշոր հրդեհների պատճառով պատվել է ծխով

Հունաստանի հարավ-արևելքում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ, թանձր ծուխը ուղղվել է Աթենքի կողմը: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան, հայտնում է Associated Press-ը:

Գործակալության հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել են հատուկ ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, ինչպես նաև առափնյա ծառայությանը, որպեսզի կրակից փրկի լողափերին հանգստացողներին:

Փրկարարները տարհանել են երեք գյուղի բնակիչների:
Մեկ այլ հրդեհ էլ ծագել է Աթենքի արևելքում՝ Իմիտոս լեռան վրա, որտեղից տեսարան է բացվում դեպի քաղաքը:

Ուժեղ հրդեհներ են ծագել նաև Լակոնիայի մարզում՝ Պելոպոնեսի հարավում: Հրդեհն արագ տարածվում է քամիների պատճառով, հայտնում է գործակալությունը:

Reuters-ը տեղեկություններ է հայտնում նաև Աթենքի Վիրոնասե արվարձանում ծագած հրդեհի մասին: Որոշ տեղացիներ լքել են իրենց տները: Տուժածների մասին տեղեկություններ չկան:

atenq7

atenq.jpg8

atenq1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031