Բաժիններ՝

77 մարդու սպանած Բրեյվիկն ընդունվել է Օսլոյի համալսարան

Անդերս Բերինգ Բրեյվիկը, ով 21 տարով դատապարտվել է բանտարկության 2011 թվականին 77 մարդու սպանելու համար, ընդունվել է Օսլոյի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետ, հայտնում է BBC-ն:

Ինչպես հայտարարել է համալսարանի ռեկտոր Օլե Պետեր Օտտսենը, «Նորվեգիայի բանտերի բոլոր բանտարկյալները իրավունք ունեն ստանալ բարձրագույն կրթություն, եթե համապատասխանում են դիմորդների չափանիշներին»:

Բրեյվիկի դիմումը համալսարանը երկու տարի առաջ չեղյալ էր հայտարարել՝ այդ ժամանակ նրա որակավորումը համարել էին անբավարար: Վերանայման պատճառները հայտնի չեն:

Ավելի վաղ Նորվեգիայում քննարկումներ էին ծագել նման աղմկոտ հանցագործությունների մեջ մեղադրվողների կատարելագործման նպատակահարմարության վերաբերյալ:

Անդերս Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին պայթյուն էր կազմակերպել Օսլոյի կառավարական թաղամասում, ինչի հետևանքով զոհվել էր 8 մարդ: Նույն օրը նա Ուտոյա կղզում գտնվող երիտասարդական ճամբարում հրազենի օգնությամբ սպանել է 69 մարդու: Բրեյվիկին դատապարտել են 21-ամյա ազատազրկման` բանտարկության ժամկետն անորոշ ժամկետով հետաձգելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս