Բաժիններ՝

ՌԴ բնապահպանության նախարարը Պամելա Անդերսոնին հրավիրել է Ռուսաստան արջերի մասին զրուցելու

Ռուսաստանի բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկոյը արձագանքել է դերասանուհի Պամելա Անդերսոնի բաց նամակին, որտեղ նա կոչ է անում Ռուսաստանին թույլ չտալ, որ իր ջրային տարածքով անցնի ֆինվալի միս տեղափոխող իսլանդական նավը:

Սերգեյ Դոնսկոյը գովել է նրա ջանքերը կենդանիների պաշտպանության հարցում ու առաջարկել է գալ Ռուսաստան՝ այդ թեմայով խոսելու:
Ռուս նախարարը դերասանուհուն պատասխանել է Facebook-յան իր էջում՝ հասկացնելով, որ կետերի որսին առնչվող հարցեր չի քննարկելու: Դրա փոխարեն նա առաջարկել է խոսել Ռուսաստանի խորհրդանիշ արջերի ու մոդելի հայրենիք Կանադայում ապիտակ արջերի ոչնչացման մասին:

Նա առաջարկել է Անդերսոնին սեպտեմբերին Վլադիվոստոկում մասնակցել Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում անցկացվելիք մեծ համաժողովի՝ նվիրված անհետացող կենդանատեսակներին:

Նա հրավիրել է քննարկմանը ոչ միայն Անդերսոնին, այլև դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոյին, Հարիսոն Ֆորդին ու Ջոնի Դեփին:

You are welcome, սոցցանցում գրառման վերջում գրել է Ռուսաստանի բնապահպանության նախարարը:

Հիշեցնենք, որ Պամելա Անդերսոնը, ով հայտնի է որպես շրջակա միջավայրի պահպանության ու կենդանիների իրավունքների համար պայքարող ակտիվիստ, իր SEA Shepherd կազմակերպության կայքում բաց նամակ էր տեղադրել՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նամակում դերասանուհին խնդրում է խոչընդոտել Իսլանդիայից Ճապոնիա ֆինվալի միս (Balaenoptera physalus) տեղափոխող նավի տեղաշարժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս