Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որ հուլիսի 12-ին հանրապետությունում առաջին անգամ կիրառվելու են շարժական լուսանկարող-արագաչափ սարքեր, ինչը տարատեսակ մեկնաբանությունների ու թյուր եզրակացությունների տեղիք է տվել:
Երևանում հերթական սեռական բնույթի հանցագործությունն է տեղի ունեցել, որը պետք է լուրջ մտրելու տեղիք տա թե՛ կրթական հաստատություններին և թե՛ ծնողներին՝ երեխաների սեռական դաստիարակությունը ճիշտ իրականացնելու և հնարավոր ոստնձգություններից զերծ պահելու համար։
Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիան:
«Օդանավակայանի հին շենքը ճարտարապետական և մշակութային բարձր արժեք է: Քանի՞ անգամ կարելի է նույն բանն ասել: Սերժ Սարգսյանը ստեղծել է ՀԽ-ն՝ խնդիրներն արագ և արդյունավետ լուծելու համար, բայց չեն լսում մեր ձայնը: Հիմա արդեն որերորդ անգամ քննարկվում է: Շենքի մի մասը քանդեցին, մտածում են, թե մյուսին կհամաձայնենք: Սա նման է բերդի շատ երկար պաշարման, որ պաշարողները մտածում են՝ պաշարվածները կհյուծվեն ու կհանձնվեն»:
Պարզվում է` տնտեսական աճին զուգահեռ` նվազելու է մասնավոր սպառումը։ 2016-ին մասնավոր սպառման անկումը կկազմի 1.4%, 2017-ին` 3%, 2018-ին` շուրջ 5%։
LifeNews-ին հարցազրույց տված Տատյանա Մոկրուգուզովան, ով տուժել է Կրասնոյարսկի մարզում Hyundai ավտոբուսի ու Mercedes Benz միկրոավտոբուսի բախման հետևանքով, չի հիշում: Կինն այդ պահին քնած է եղել:
«Մենք ուշադիր հետևում ենք այն բանին, թե ինչ է տեղի ունենում Հայատանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մտերիմ պետություն ու մեզ համար միևնույն չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամ երկրում»,-ասել է Ռուսաստանի վարչապետը:
Հուլիսի 9-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սնկային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել 1941 թ. ծնված Արտուշ Խ.-ն, 1946 թ. ծնված Ֆլորա Ս.-ն և 1985 թ. ծնված Նոնա Ծ.-ն:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Showbiz411-ի սյունակագիր, լրագրող Ռոջեր Ֆրիդմանը, հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը որոշել էր ֆինանսավորել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» գեղարվեստական ֆիլմի նկարահանումը:
Մայիսի 15-ին պահուստները կազմում էին 10581,54 մլն դոլար՝ 2014 թվականի 17782,94 մլն դոլարի դիմաց, հայտնում է Turan գործակալությունը:
Կանխատեսելի էր՝ նման բացահայտումից հետո, հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալը կորցնելու է ինքնատիրապետումը և որպես պաշտպանվելու միջոց ընտրելու է բարձրաստիճան սպաներին վիրավորելու և իր հետ առճակատման սադրելու «մարտավարությունը»՝ նման վարքագծով հաստատելով ՀՀ ԱԱԾ տնօրենի խոսքում իր վարքագծին տրված գնահատականի արդարացիությունը:
«Երբ գնում էի Աշոտենց տուն (ասում էի` Աշոտ, կգամ, մի հատ տեսնենք` ինչ է լինում), ես մինչև գնում էի, Կճոյանն այստեղ նստած էր լինում: Խոսել հնարավոր չէր, դե սուրբ հայր է, չէ՞, նրա ներկայությամբ ես ի՞նչ պիտի խոսեի»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հրազենի գործադրմամբ Նորքի բնակիչ Յու.Ավագյանին պատկանող գույքը դիտավորյալ վնասելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 8-ին, ժամը 21.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 1974 թ. ծնված Արամ Ու.-ն:
Եվրասիական երիտասարդական խորհրդարանի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ծանոթուհին բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ Նիկողոսյանին մեղադրելով դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեջ, հայտնում է Национальные интересы գործակալությունը:
Հուլիսի 11-ին հյուսիսային շրջաններում, 12-13-ին` շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20մ/վրկ. արագությամբ:
«Ես ամենայն խորությամբ ուսումնասիրել եմ մեր անցյալի արձանագործությունը, որպեսզի գործիքներս հայկական լինեն: Հետո ուզում էի, որ հայկական քանդակագործությունն իրական ճանապարհի վրա լիներ»:
Նույն օրը Արծրուն Ստեփանյանը հիվանդանոցում մահացել է: Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «Արարատմիլկ» ՍՊԸ-ի ապխտած «սուլուգունի պանիր» և «կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը:
Հողը չի վաճառվում, ձիերը չեն վաճառվում»,-հայտարարել է գործարարը: Նա խոստովանել է, որ հիացած է Լեռնային Ղարաբաղի բնությամբ ու մարդկանցով: Լեռնային Ղարաբաղը նա համեմատել է ծաղկող այգու հետ:
Հունիսի 25-27-ը Մինսկում Ֆինանսական ներգրավվածության միության հովանու ներքո կայացել է «Ֆինանսական ներգրավվածություն՝ կարգավորում և զարգացում» տարածաշրջանային համաժողով ԱՊՀ և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների կենտրոնական բանկերի համար:
Լոնդոնի մետրոյի աշխատակիցների՝ վերջին տասնամյակում ամենախոշոր 24-ժամյա գործադուլն է սկսվել երեկ երեկոյան, որը հանգեցրել է տրանսպորտային կոլապսի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 9-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 478 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 476 դրամը։
Հուլիսի 9-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ հին դպրոցի մոտակայքում, քաղաքացին կտրել է երակները. անհրաժեշտ է օգնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 9-ին Լոնդոնում հանդիպում է ունեցել Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ուֆա՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, հայտնում է TASS-ը:
Ձեզ եմ ներկայացնում այս տարվա ընդունելության քննությունների նախնական անցողիկ միավորները մի շարք բուհերի որոշ մասնագիտությունների համար:
Կրասնոյարսկի մարզում քրեական գործ է հարուցվել երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ, ով դարձել է մահացու ՃՏՊ-ի պատճառ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ հղում կատարելով մարզի ՆԳՆ գլխավոր վարչության աղբյուրին:
Բաց երկնքի քաղաքականություն կոչվածն ուղղակի բլեֆ է, այդպիսի բան գոյություն չունի, որովհետև մեր երկինքը երբեք էլ փակ չի եղել: Խնդիրն այն է, որ, երբ սկսվեց Հայկական ավիաուղիների վերացման պրոցեսը, այսինքն՝ արհեստական սնանկացման (իսկ դա ամենաեկամտաբեր ոլորտն է Հայաստանում), պատճառները պարզ էին: Մարդիկ հասնում են իշխանության և մտածում միայն իրենց մասին: