Ճապոնացիները առաջինն են աշխարհում. հրապարակված են 2015թ. լավագույն տուրիստական ուղղությունները
Զբոսաշրջիկներն ընտրել են ճանապարհորդության համար լավագույն ուղղությունները:
Travel + Leisure ամսագիրը հրապարակել է 2015թ. լավագույն տուրիստական ուղղությունների վարկանշային աղյուսակը:
Առաջին տեղը զբաղեցրել է ճապոնական Կիոտոն, որը երկրորդ տարին անընդմեջ նշվում է ամսագրի ընթերցողների կողմից: Նրանց կարծիքով, քաղաքն ունի հարուստ պատմական ժառանգություն և համեղ խոհանոց: Երկրորդ տեղը զբաղեցրել է Չարլստոն քաղաքը (ԱՄՆ, Հարավային Կարոլինա): Իսկ բրոնզե մեդալակիրն է կամբոջական Սիեմ Ռիպուն:
2015թ. տուրիստական ուղղությունների լավագույն տասնյակը:
1. Կիոտո, Ճապոնիա: 
2. Չարլստոն, ԱՄՆ: 
3. Սիեմ Ռիպու, Կամբոջա: 
4. Ֆլորենցիա, Իտալիա: 
5. Հռոմ, Իտալիա: 
6. Բանգկոկ, Թաիլանդ: 
7. Կրակով, Լեհաստան: 
8. Բարսելոնա, Իսպանիա: 
9. Քեյփթաուն, ՀԱՀ: 
10. Երուսաղեմ, Իսրայել: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

