Բաժիններ՝

«Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ են վարում 3 ֆուտբոլիստների վերաբերյալ

Չի բացառվում, որ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական և գերմանական ֆուտբոլների գրանտների միջև կայանա մի քանի խոշոր գործարք:

Ինչպես տեղեկացնում է Bild-ի գլխավոր խմբագիր Կրիստիան Ֆալկը, «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները բանակցություններ են սկսել մի քանի ֆուտբոլիստների վերաբերյալ:

Այսպես, Մյունհենում հասկացրել են, որ չեն պատրաստվում բաժանվել Թոմաս Մյուլլերից, ում ծառայություններով շատ էր հետաքրքրված մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը:

Իսկ ահա Անխել Դի Մարիան, Մարի Գյոթսեն և Բաստիան Շվայնշտայգերը, հնարավոր է, փոխեն իրենց աշխատավայրերը: Անխել Դի Մարիային սպասում են «Ալեանս Արենայում», իսկ Մարիո Գյոթսեն և Բաստիան Շվայնշտայգերը պահանջված են «Օլդ Թրաֆֆորդում»:

Հետաքրքիր է, որ Դի Մարիայի «Բավարիա» տեղափոխվելու հնարավոր տրանսֆերի բանակցություններին մասնակցում է ֆուտբոլային միջավայրում հայտնի գործակալ Ջովանի Բրանկինին, ով տարիներ առաջ Մյունհեն էր բերել Լուկ Տոնիին և Խոսե Սոսոին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031