Ստեղծվել է Angry Birds խաղի նոր տարբերակը, որը մշակվել է ՆԱՍԱ-ի (NASA) մասնագետների կողմից
Հրապարակվել է Angry Birds հայտնի խաղի նոր տարբերակը:
Rovio բջջային հավելվածի և ՆԱՍԱ-ի (NASA) մասնագետները միասին ստեղծել են Angry Birds խաղի նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է տիեզերական գործակալության կայքը:
Խաղի նոր տարբերակը` Angry Birds Space: Solar System-ը ստացել է 15 աստիճանի բարդություն: Խաղի նոր տարբերակը տարբերվում է նախորդից` Արեգակնային համակարգի մասին տեղեկատվության առատությամբ: Խաղի իմաստը մնացել է նույնը. օգտատերերը պետք է օգնեն թռչուններին` հաղթել խարդախ խոզերին, որոնք ձու են գողանում:
«Վստահ ենք, որ նոր տարբերակը դուր կգա խաղի սիրահարներին, ովքեր վաղուց անցել են Angry Birds-ի առաջին տարբերակը և դրա մյուս շարքերը: Մեր համագործակցության արդյունքը շատ հտաքրքիր էր»,- ասել է ՆԱՍԱ-ի (NASA) ներկայացուցիչ Դեյվիդ Վիվերը:
Նշվում է, որ Solar System-ում հնարավոր կլինի դիտել տիեզերական գործակալության մասնագետների կողմից ստեղծված տեսահոլովակներ, որոնց շնորհիվ կարող եք ինչ որ նոր բան սովորել Արեգակնային համակարգի մասին և նույնիսկ` դիպչել Պլուտոնին:
Հիշեցնենք, որ Angry Birds-ը ֆիննական Rovio ընկերության կողմից ստեղծված խաղ է, որը 2009 թ. առաջին անգամ հայտնվել է iPhone-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը