Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանը մտահոգ է Դավիթ Սանասարյանի համար

Քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ասաց, որ մտահոգված է Դավիթ Սանասարյանի առողջությամբ և հույս ունի, որ նա այսօր կդադարեցնի հացադուլը։

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս շարժումը տարվում է իշխանափոխության՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արդար ընտրություններ և իշխանությունները լինեն ժողովրդի կողմից ընտրված։

Հարցին՝ այսինքն դուք կո՞ղմ եք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ դրվի, պատգամավորն այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը պետք է մաքրվի և դուրս շպրտվի Բաղրամյան 26-ից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031