Տարեց տղամարդու հետ իր սեռական հարաբերությունները փաստող լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար շորթած աղջիկը կալանավորվել է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տարեց տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցած և նրանից գումար շորթած երիտասարդ աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և տեղափոխվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Դեռևս նախորդ տարի աշնանը 21-ամյա աղջիկը 64-ամյա տղամարդու հետ, սեփական նախաձեռնությամբ, սեռական հարաբերություններ է ունեցել, որոնք, ինչպես հետագայում է պարզվել, նաև լուսանկարել է, ապա մոր հետ միասին սպառնացել տղամարդուն, որ կհրապարակի այդ լուսանկարները, եթե չտա պահանջված գումարը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: