«Խոսվում է մի եկամտահարկի մասին, որից ՀՀ-ն չի օգտվել, երբ իր աշխատուժը դրսում աշխատել է: Առաջին հայացքից բարի, լավ օրենք է, բայց խոր վերլուծելիս՝ խնդիրներ կան»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ անդամների՝ միության ԱՄՆ-ի Արևմտյան շրջանի գրասենյակի տնօրեն Ջաստիք Բունիաթյանի գլխավորությամբ:
Կաթի մթերման գինը նվազել է, սակայն շուկայում դրա վաճառքի գինը գրեթե նույնն է մնացել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս հակասությանը՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ այս խնդիրը ոչ թե ունենք 2015 թվականին, և սա նորություն է, այլ սա խնդիր է, որը ՀՀ-ում լինում է ամեն տարի:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Այս մասին այսօր հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության մամլո ծառայությունը:
Յուրաքանչյուր երկուշաբթի աշխատանքային (գործակարգավարական) խորհրդակցության ժամանակ պարոն Նավասարդյանի զեկույցը չի պարունակում Երևանում առկա տրանսպորտային խնդիրների մասին որևէ տեղեկատվություն, այնինչ մայիսի 3-ի Արմենիա հեռուստատեսությամբ Սուր անկյուն հաղորդման ժամանակ խոսվեց «Ավտոբուս» ՓԲԸ-ի գործունեության մասին և բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխաններին սպասում են երևանցիները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը:
«Այն, ինչ Դուք անում եք, սա ուղղակի անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ: Ապրիլի 30-ին է ընդունվել նախագիծը, երեկ երեկոյան եք ներկայացրել ԱԺ: Վերջին պահին եք բերել` մտցրել ձեր իսկ կողմից ներկայացված օրակարգ: Կամ հետին թվով է կառավարությունը մտցրել օրակարգ, ինչը խարդախություն է, կամ պրոֆեսիոնալ չեք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Ակնկալվում է, որ Դանֆորդը կփոխարինի գեներալ Մարտին Դեմփսիին, ով այս տարվա աշնանը վայր է դնելու իր լիազորությունները:
Մայիսի 5-ին, ժամը 09.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ռինդ գյուղի 10-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 տան բակում գայլ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոր համաձայնագրի համար խոչընդոտ է նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունը:
Չարենցավանի բնակիչ Տիգրան Գրիգորյանը 2014-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով 2 տարի առաջ Սևան -Երևան ավտոճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի մեջ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
«Ասում եք՝ Դուք ճիշտ եք, բայց… Ձեր էդ «բայց»-ը սպանում ա: Բայցից հետո էլ որևէ պատասխան չլսեցի Ձեզանից»,- վրդովվեց Հ. Բագրատյան
Թամար Բերուչաշվիլին ԵՄ-ին կոչ է արել ոչ վիզային ռեժիմ սահմանել իր երկրի քաղաքացիների համար:
Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 13 հասցեում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով:
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Արտաշես Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 4-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Այս մասին նշված է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տարածած հայտարարությունում:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Սլովակիայում մեծ ոգևորություն են առաջացրել մայիսի 3-ին Արցախում կայացած Ազգային Ժողովի ընտրությունները:
Հայաստանի հյուսիսի սահմանային անցակետերի արդականացման գործընթացը մոտենում է ավարտին: 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում ընդգրկված է նաև Շիրակի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող «Բավրա» մաքսակետը:
Ավելի վաղ դատախազը պահանջել էր Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18-ամյա ազատազրկման:
Այսօր ազատ է արձակվել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով ամբաստանյալ Սևակ Մնացականյանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։ Նա 2013թ. նոյեմբերի 5-ից նա գտնվում է անազատության մեջ։
Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը` 2015թ. մայիսի 14-16-ը Երևանում կայանալու է «Մարտահրավերներ և Հնարավորություններ. Կրոնական ազատությունների հետ կապված զարգացումներն իրավական ոլորտում» թեմայով գիտաժողով, որի բացումն ու պլենար նիստը տեղի կունենան Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ մնացյալ նիստերը Էրեբունի բիզնես կենտրոնում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին պետք է լինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի ԵՏՄ անդամ երկրների նախագահների հադիպմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Օսեթիայի ԱԺ նախագահը որպես դիտորդ Ղարաբաղ այցելության ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ՀՀ ԱԺ նախագահին՝ ապրիլի 24-ի հետ կապված, ցավակցել, գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել: Ո՞վ՝ ո՞ւմ է արգելում հանդիպում ունենալ:
Լուկաշենկոն հայտնել է, որ Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սիրիայում, Հալեպում հայ բնակչության համար ստեղծվել է շատ ծանր իրավիճակ: