Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին Մոսկվայում կմասնակցի ԵՏՄ անդամ երկրների նախագահների հադիպմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին պետք է լինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի ԵՏՄ անդամ երկրների նախագահների հադիպմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ հայտարարություն, թե Ս.Սարգսյանը չի մասնակցելու ԵՏՄ նախագահների հանդիպմանը, չի եղել ո՛չ նախագահական նստավայրից, ո՛չ Հանրապետականից: Վ. Բաղդասարյանի խոսքով՝ լրագրողների ենթադրություններն են եղել, թե Ս.Սարգսյանը մայիսի 8-ին չի լինելու Մոսկվայում:

«Չի լինում, ասում եք՝ ինչի չի եղել, գնում է, ասում եք՝ ինչու է գնում: Հիմա ես ի՞նչ պատասխան տամ, որ ձեզ բավարարի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Տեսանյութեր

Լրահոս