Բաժիններ՝

Օբաման կողմնորոշվել է, թե ով է զբաղեցնելու ԱՄՆ զինված ուժերի բարձրագույն պաշտոնը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի բարձրագույն պաշտոնի՝ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարի համար առաջադրել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդի թեկնածությունը:

59-ամյա Դանֆորդը ներկայումս  Ծովային հետևակի կորպուսի հրամանատարն է, իսկ մինչ այդ երկու տարի գլխավորել է Աֆղանստանում անվտանգություն ապահովող միջազգային ուժերը: Ակնկալվում է, որ Դանֆորդը կփոխարինի գեներալ Մարտին Դեմփսիին, ով այս տարվա աշնանը վայր է դնելու իր լիազորությունները:

ԱՄՆ զինված ուժերի ղեկավարման բարձրագույն մարմնի նախագահի պաշտոնում նշանակվելու համար Դանֆորդի թեկնածությունը պետք է հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից: Օբաման գեներալ Փոլ Սելվի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031