Բաժիններ՝

Լուկաշենկոն հաստատել է մայիսի 7-8-ին Մոսկվա մեկնելու պլանները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է մայիսի 7-8-ին Ռուսաստանի մայրաքաղաք մեկնելու պլանները.

«Որպես հարգանքի տուրք Խորհրդային միության մայրաքաղաքին, որը տվյալ ժամանակ եղել է Մոսկվան՝ ես երկու օր կգտնվեմ այնտեղ՝ մայիսի 7-ին և 8-ին: Մենք Մոսկվայում հարգանքի տուրք կմատուցենք Ռուսաստանի ժողովրդին, որ մենք համատեղ պատերազմել ենք, ժողովուրդ, ով զգալի ներդրում է ունեցել Հաղթանակի մեջ»:

Լուկաշենկոն հայտնել է, որ Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նա հավելել է, որ մայիսի 9-ին Մինսկում կանցկացվեն նույնպիսի միջոցառումներ, ինչպիսիք որ՝ Ռուսաստանում: Նրա խոսքերով՝ այդ մասին պայմանավորվածությունը վաղուց ձեռք է բերվել ռուսական ղեկավարության հետ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս