ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի շնորհիվ վրացական անձնագիրը կդառնա ավելի գրավիչ. Բերուչաշվիլի

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին ԵՄ-ին կոչ է արել ոչ վիզային ռեժիմ սահմանել իր երկրի քաղաքացիների համար.

«Անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որպեսզի բնակչությունը կարողանա տեսնել բարեփոխումների օգուտը»: Բերուչաշվիլին ԵՄ-ի անդամ 28 երկրներին կոչ է արել հենց նման ազդանշան հղել մայիսի 21-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ:

Բերուչաշվիլիի խոսքերով՝ ԵՄ մուտք գործելու պայմանների ազատականացումը պետք է տարածվի նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի բնակիչների վրա. «Մենք ակնկալում ենք, որ դրա շնորհիվ վրացական անձնագիրը կդառնա ավելի գրավիչ»:

Բերուչաշվիլին բերել է Մոլդավայի օրինակը, ուր ոչ վիզային ռեժիմի ներդրումից հետո Մերձդնեստրում աճել է Մոլդավայի անձնագիր ստանալու նկատմամբ հետաքրքրվածների թիվը:

Տեսանյութեր

Լրահոս