Ռուսաստանը Թուրքիային առաջարկելու է ավելի վաղ մատակարարված ռազմական տեխնիկայի արդիականացում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը Թուրքիային առաջարկելու է ավելի վաղ այդ երկրին մատակարարված ռուսական ռազմական տեխնիկայի արդիականացման ծրագրեր: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում:

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է. «Ներկայացվելու են ավելի վաղ մատակարարված ռուսական արտադրության տեխնիկայի արդիականացման ծրագրեր»:

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» պատվիրակության ղեկավար Անատոլի Աքսենովը Ստամբուլում բացված IDEF-2015 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել էր, որ ավելի վաղ Թուրքիան ստացել է БТР-80 զրահատրանսպորտներ, Корнет-Э հակատանկային հրթիռային համալիրներ, Ми-17 ուղղաթիռներ ու այլ տեխնիկա:

Տեսանյութեր

Լրահոս