Սլովակիայում մեծ ոգևորություն են առաջացրել ԼՂՀ-ում կայացած ընտրությունները
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարությունը հայտնում է, որ Սլովակիայում մեծ ոգևորություն են առաջացրել մայիսի 3-ին Արցախում կայացած Ազգային Ժողովի ընտրությունները:
ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանն այսօր ընդունել է Սլովակիայի Ազգային Խորհրդի պատգամավոր, Սլովակիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձի հաստատման ընթացքում Սլովակիայի ԱԺ նախագահ Պավոլ Հռուշովսկուն, հայտնի քաղքական գործիչներ, Սլովակիայի առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկուն և ԱԺ առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյին: Պավոլ Հրուշովսկին հայտնել է Հայոց ցեղասպանության օրերին իր Հայաստան այցի մանրամասները, հատկապես նշելով Էջմիածինում զոհերի սրբացման արարողության անմոռանալի տպավորությունների մասին:
Հյուրերի այցը ԵՀՄՖի գրասենյակ պայմանավորված էր Արցախում Մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների շուրջ կարծիքների փոխանակման ցանկությամբ և Արախի ժողովրդին բարեմաղթանքներ ուղարկելու հետ: Տեղեկանալով Եվրոմիությունից Արցախ մեկնած դիտորդներից և ԵՀՄՖի գրասենյակից, ևս մեկ անգամ բացառիկ ժողովրդավարական, թափանցիկ, եվրոպական բոլոր նորմերին համապատասխանող ընտրությունների անցկացման փաստին, սլովակ քաղաքական գործիչները խնդրեցին պարոն Գրիգորյանին իրենց շնորհավորանքները հաղորդել Արցախի նախագահ պարոն Բակո Սահակյանին, վարչապետ Արա Հարությունյանին և ընտրություններն այդքան բարձր մակարդակով կազմակերպած ընտրական հանձնաժողովի անդամներին: Ջերմ ողջույններ հղելով Արցախի ժողովրդին, սլովակ գործիչները նաև իրենց վստահության քվեն են փոխանցում Արցախի ԱԺ նորընտիր պատգամավորներին, հայտարարելով, որ միշտ Արցախի կողքին են լինելու, ուրախանալով նրա ժողովրդավարական զարագացումներով և տնտեսության առաջընթացի մասին նորանոր տեղեկություններին ականատես լինելով:
ԵՀՄՖն Սլովակիայի Ազգային Խորհուրդի համար կպատրաստի հատուկ տեղեկատվություն ընտրությունների բարեհաջող անցկացման փաստի վերաբերյալ: