Բաժիններ՝

Զաքիր Հասանովը Ստամբուլում կծանոթանա İDEF – 2015 ռազմական ցուցահանդեսում ներկայացված զենքերին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 5-ին կայցելի Ստամբուլում կազմակերպված İDEF – 2015 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդես: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Հասանովը ցուցահանդեսի ժամանակ կծանոթանա տարբեր երկրներում արտադրված սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական սարքավորումների հետ:

Թուրքիայում Հասանովը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում նաև կհանդիպի Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Հուլուսի Աքարի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031