Ըստ նրա՝ օրինագծերին դեմ արտահայտվողները սահմանափակում են այն հայ քաղաքացուն, որ ուզում է եկամուտը ՀՀ-ում վճարի, ոչ թե այլ երկրում. «Սա ԵՏՄ հնարավորություններից մեկն է, որ օգտագործում ենք: Ասում ենք, որ տալիս ենք արտոնություն, որ եթե շինարարական կազմակերպությունը այնտեղ աշխատում է, մի 5% էլ ստեղ վճարի: Այսինքն՝ ո՞րն է ավելի լավ՝ հեչ ստանա՞ էս երկիրը, թե՞ մի պուճուր բան ստանա: Ասում եք՝ այ տեսա՞ք, ոնց է վճարելու: Այսինքն՝ էդ հայկական մտածողությունը խորթ է ձեզ, որ մի բան էլ իրա երկրում վճարի: Էլ ոնց կլինի»:
Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակը երկրում երկարաժամկետ կտրվածքով կայուն և անվտանգ էներգետիկ համակարգ ապահովելն է: Հովիկ Աբրահամյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների շարունակական համագործակցությունը նոր ռազմավարության մշակման գործընթացում և հանձնարարել ներկայացված փաստաթուղթը լրամշակել հնչած առաջարկություններով:
Այսօր պարզվում է, որ Ազգային Ժողովի նախորդ գումարման պատգամավոր Գոհար Ենոքյանը մի քանի տարի առաջ ծրագրել է պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունը։ Ազգային Ժողովում տեղյակ էին կատարվածից։ Պոտենցիալ զոհի մասին՝ միայն լավ կամ ոչինչ։
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Իսրայելի իշխանություններն իրավասու են որոշումներ ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին:
Էդգար Կ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, «պիրալգին» տեսակի դեղամիջոցից պատրաստված թմրամիջոցը պատրաստել է ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Տաթև» մասնաճյուղից տեղեկատվություն է ստացվել, որ այսօր ժամը 12.00-14.00-ը, վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ քաղաքները և հարակից 11 գյուղեր
Վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների, ինչպես նաև մեղադրողի բողոքները։
Նոր կանոնների համաձայն՝ իրանցիներին արգելվում է սոլյարի ընդունել և հանել հոնքերը:
Ազգային ժողովի պատգամավորները միջնորդություն են հանձնել դատախազությանը՝ «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, հայտնի կին գործարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար:
Մայիսի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 9-10-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
«Մարմնավաճառներ են ՀՀ-ից բավականին դուրս գալիս ու փող են աշխատում: Լավ բիզնես է, գնացեք օրենք բերեք, նրանց էլ բերեք հարկային դաշտ»,- նկատեց Ա.Մանուկյանը:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Վարդան Պետրոսյանի գործով որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի քիչ անց։ Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։
Այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան մամլո ծառայությունը:
Բելառուսը կցանկանար, որ Ռիգայի հանդիպումը դառնա հույսի և ոչ թե՝ հիասթափության հանդիպում:
«Դրական է, որ շարունակվում են Երևան-Բրյուսել բանակցությունները փաստաթղթի ստորագրման ուղղությամբ, որը կփոխարինի Ասոցացման համաձայնագրին, որը Հայաստանը հետաձգեց ստորագրել ԵՏՄ անդամակցության համար»։
Հաշվի առնելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, ինչպես նաև հանրությանը պատշաճ իրազեկելու և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին «Գորիս ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Գագիկի Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով, ով հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Հարժիսի գյուղում՝ մեքենայի վրա աշխատանք կատարելու ընթացքում:
Ապրիլի 3-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո ի Տեր ննջեց ԱՀԹ Քանաքեռի ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Սահակ ավագ քահանա Սահակյանը: Նա 2001թ. ծառայում էր Արարատյան Հայրապետական թեմում:
Հակառակորդը դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ է իրականացրել: Մառախլապատ գիշերով մոտենալով մեր դիրքապահներին հակառակորդը կրակ է բացել խրամատում կանգնած մեր զինծառայողի վրա: Գնդակը դիպչելով մեր զինվորի «ազգությամբ եզդի» սաղավարտին նրան ուշաթափել է: Երկրորդ զինվորը, իրեն չկորցնելով, իր ծառայակցին քաշել, հանել է թշնամու կրակի տակից և իր մարմնով նրան պաշտպանելով միայնակ կռվի բռնվել մոտ 12 հոգանոց հրոսակախմբի հետ:
Երկու ֆրեգատն էլ դասվում են Jiangkai II-Class տիպին և ներառված են Չինաստանի Հյուսիսային նավատորմի կազմում, որը բազավորված է Ցինդաոյում:
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների, մեղադրողի բողոքների քննությունը։ Դատական նիստի ընթացքում Վարդան Պետրոսյանը ներկայացրեց իր առարկությունները տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի բողոքի վերաբերյալ։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնեց ՀԱԿ-ի գործընկերների հետ ու հայտարարեց, որ օրինագծերի ներկայացման ոչ մի ընթացակարգային հարց պահպանված չէ, ԱԺ-ն չի կարողացել լսումներ կազմակերպել և այս ամենի պատասխանատվությունը կրում է աշխատակազմը, որը պարտավոր է ամբողջ գործընթացն ապահովել:
«Ո՞վ ասեց, որ շինարարի աշատանքը ավելի քիչ պետք է հարկվի գիտնականի կամ այլ մասնագիտության աշխատանքից: Ես ինչի՞ պիտի վճարեմ շինարարին, որ գնալու է մի օլիգարխի համար աշխատի: Հետո, ստացվում է եթե Պողոսը աշխատի Ռուսաստանում, կվճարի 13%, եթե աշխատի Հայաստանում՝ 24%: Դրանից հետո Պողոսները ամեն ինչ կանեն, որ աշխատեն ՌԴ-ում: Երբևէ ձեր նախագահի հետ հավաքվել խոսե՞լ եք՝ ի՞նչ եք անում: Ամբողջ հարկային դաշտը էրոզիայի եք ենթարկում: Դա խաչաձև ասիմետրիկ սուբսիդիա է»:
«Հայ խոպանչին, երբ գնում է աշխատելու, որոշակի ազատություն ունի: Եթե այս օրենքի կիրառումը բերելու է նրա ազատության սահմանափակումների, ես դեմ եմ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:
Ամեն տարի գիտատեխնիկական մշակումների համար բյուջեից հատկացվում է մեկ միլիարդ դոլար:
Մայիսի 5-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվեց Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
ԿԲ խորհրդում հաստատվել են նաեւ «ՀՀ ԿԲ 2014թ. տարեկան վիճակագրական տեղեկագիր», «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը 2014թ.» եւ «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2014թ. » պարբերականները:
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին դիմել եմ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին՝ տեղեկացնելով, որ Վանաձոր քաղաքի համայնքի ղեկավարը մայիսի 07-ին սպասվող ավագանու նիստի օրակարգում քննարկման ենթակա հարցերի մեջ առաջարկել է ներառել որոշակի ՍՊ ընկերությունների ուղղակի վաճառքով աղբատար ավտոմեքենաներ վաճառելու մասին հարցը, մասնավորապես աղբատարներից երկուսը 1.5, մյուսը՝ 1.6 մլն ՀՀ դրամով գնով:
«Լամերտի ելույթը շատ ավելի կարևոր ելույթ էր, նա շեշտեց «Ցեղասպանությունը», դատապարտեց, դա ինձ շատ զարմացրեց, որովհետև դա հակասություն է բարձրացնում երկրի տարբեր մարմինների միջև»:
Ցանկացած իշխանավոր հրապարակայնորեն կասի, որ ինքը կողմ է ազատ տնտեսությանը, արդար հասարակությանը, և այլն: Բայց մեկ վայրկյան անգամ չի մտածի իր անձնական շահի զսպման, ընտրություն չկեղծելու, ատկատի վերացման և այլնի մասին:
Ա. Զախարյանը տեղեկացրեց, որ իրենք արդեն ունեն լուրերի բաժին ու ամեն չորեքշաբթի լուրերը հեռարձակվելու են. «Լրագրողուհի ունենք արդեն, ռեժիսորները կան, մոնտաժ անողը կա, այսինքն՝ ինքն այնքան լայնածավալ հեռուստաընկերություն չի լինելու առայժմ, որ մենք մեծ հաստիքային աշխատանքներ կարողանանք տանել: Հոգևոր առումով կան մարդիկ մեր թիմից, որ հոգևորականների հետ զրույցներ են անցկացնելու: Այսինքն՝ առայժմ դեռ այդ ազատ ֆորմատի մեջ է լինելու, մինչև այդ ամեն ինչն ավելի կայունանա, ստանա ձեռագիր, ստանա այլ կառուցվածք»: