Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործով կասկածյալներ կա՞ն

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա կրակոցների գործով որպես կասկածյալ ներգրավված անձինք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ավտոմեքենայի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 19 պարկուճ, 3 գնդակի միջուկ:

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանը դեռ տուժող չի ճանաչվել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս