Ադրբեջանը զիջումների է գնացել ԵՄ-ին` ստորագրելով Ռիգայի հռչակագիրը. Մամեդով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը ԵՄ-ին զիջումներ է արել` ստորագրելով Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրը:

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Մամեդովն այլ մանրամասներ չի ներկայացրել:

Սրանից առաջ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվում է ստորագրել ամփոփիչ հռչակագիրը:

Դրանից հետո հաղորդվեց, որ հարցին լուծում է տվել Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, ով հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս