Նյութափոխանակությունը լավացնելու մի քանի պարզ հնարքներ

Ինչո՞ւ է անհրաժեշտ լավացնել նյութափոխանակությունը: Հարցն այն է, որ տարիքի հետ նյութափոխանակությունը դանդաղում է, սրա արդյունքում մարդն ուտում է նույն քանակությամբ, ինչ նախկինում, սակայն սկսում է քաշ հավաքել: Ընդամենը մի քանի պարզ հնարքները հնարավորություն կտան լավացնելու նյութափոխանակությունը, որի շնորհիվ կկարողանաք ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ձգում- Մազանոթային անցանելիության լավացման և բջիջները թթվածնով սնուցելու հետ մեկտեղ՝ առավոտյան ձգումները կարագացնեն նյութափոխանակությունը: Կարող եք սա կատարել՝ անգամ առանց անկողնուց վեր կենալու: Վեր կենալուց առաջ անհրաժեշտ է մի լավ ձգվել:

Ցատկեր- Առավոտյան մարմնամարզության ժամանակ պարտադիր պետք է ներառել պարանով ցատկերը: Եթե բացարձակ ժամանակ չունեք առավոտյան մարմնամարզության, պարզապես տեղում մի քանի ցատկեր կատարեք: Ցատկերը ոչ միայն ամրացնում են նյութափոխանակությունը, այլև՝ բարձրացնում դիմադրողականությունը, լավացնում շարժման կոորդինացիան և բարձր տրամադրություն ապահովում:

Կիտրոնով ջուրՕրգանիզմը տոքսիններից մաքրելու և նյութափոխանակությունը լավացնելու համար առավոտյան 1 բաժակ տաք ջուր խմեք: Եթե խնդիրներ չունեք ստամոքսաղիքային տրակտի հետ, ապա մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք ջրին:

Կարդացեք նաև

Նախաճաշին ձու կերեք- Ձուն սպիտակուցի հրաշալի աղբյուր է, որն արագացնում է նյութափոխանակությունը: Նախաճաշին ձու խաշեք: Մի մոռացեք նաև բանջարեղենի և շիլաների մասին:

Խնձոր՝ նախաճաշից հետո- Խնձորը նյութափոխանակությունն արագացնող լավագույն մթերքն է: Խնձորը հարուստ է պեկտինով, որը լավացնում է նյութափոխանակությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս