Բաժիններ՝

Ասոցացման համաձայնագրերի իրագործումն առաջիկա տարիներին կլինի ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը. Ռիգայի հռչակագիր

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը ճանաչել է Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի եվրոպական ձգտումները:

Այս մասին նշված է ԵՄ-ի երկրների ու «Արևելյան գործընկերության» մասնակիցների առաջնորդների ամփոփիչ համատեղ հռչակագրում. «Գագաթաժողովի մասնակիցները ճանաչում են շահագրգիռ գործընկերների եվրոպական ձգտումներն ու եվրոպական ընտրությունը, ինչպես որ դա նշված է Ասոցացման համաձայնագրերում:

Գագաթաժողովի մասնակիցները ընդունում են, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները հարգելը, հիմնական ազատությունները և օրենքի գերակայությունը գտնվում են քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման կենտրոնում, ինչպես որ դա նախատեսված է Ասոցացման համաձայնագրերով:

Նրանք ընդունում են այդ արժեքների իրագործման ու առաջ տանելու հանդեպ շահագրգիռ երկրների հավատարիմ գտնվելը: «Արևելյան գործընկերությունը» շարունակելու է ծառայել որպես համապարփակ հիմք` համագործակցության ու երկխոսության համար` ուղղված երկարաժամկետ, համալիր բարեփոխումների անցկացմանը:

Կարդացեք նաև

ԵՄ-ի ու նրա գործընկերների միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ գագաթաժողովի քննարկումները հիմք կծառայեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության մշտական վերանայման համար:

Գագաթաժողովի մասնակիցները ողջունել են Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը: Նրանք ընդգծում են, որ Ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերի իրագործումը առաջիկա տարիներին հանդիսանալու է ԵՄ-ի ու շահագրգիռ գործընկերների գլխավոր առաջնահերթություններից մեկը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս