Բաժիններ՝

«Եթե շուտով պարզվեց, որ կառավարությունը մարզպետներին պետք է զրահապատ մեքենաներ առնի, ուրեմն՝ կհասկանանք՝ ինչն ինչոց է». Լևոն Բարսեղյան

«Ես դժվարում եմ ասել, թե  ինչ է իրականում տեղի ունեցել, արդար չէ` նստել ու հեռվից դատել, իհարկե, ես ֆեյսբուքում քաղաքական ապաստան առաջարկեցի Սուրիկ Խաչատրյանին, որ իրեն նեղում են արդեն այս երկրում, քաղաքական հալածանքների է ենթարկվում խեղճ մարդը»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով օրերս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների մասին՝ նման տեսակետ հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ փաստ է, որ երկիրն անվտանգ չէ, այն ապահով Հայաստանը, որ «Սերժիկը խոստանում էր կառուցել քաղաքացիների համար, պարզվեց, որ մնացել է Սովետական Միությունում»: «Այսինքն՝ եթե երկրում կարողանում են մարզպետի մեքենայի վրա այդպես անպատիժ, առանց կաշկանդվելու կրակել, դա նշանակում է, որ ամբողջությամբ ձախողվել է ինքը, եթե անգամ մարզպետը Լիսկան է»:

Հարցին՝ մոտավորապես 20 կրակոց է եղել ավտոմեքենայի վրա ու այնտեղ գտնվող մարդկանցից ոչ մեկը չի վնասվել, հավանակա՞ն է, որ ավտոմեքենայում ընդհանրապես ոչ ոք չի եղել, Լ. Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Այդպիսի մահափորձեր եղել են, եթե բեմադրություն չէ: Մարդիկ կան, որ բազմաթիվ անգամներ խուսափել են մահափորձերից:

Հիշեք, օրինակ, Վարդան Ղուկասյանի դեպքը՝ 2007 թվականի ապրիլի 2-ին, երբ 2 մեքենաներից մեկի միջի մարդկանց՝ դրսից կրակելով կարողացան սպանել, մյուս մեքենայից՝ վարորդը սպանվեց և 2-ը ծանր վիրավորվեցին, այդ թվում նաև՝ Վարդան Ղուկասյանը, վարորդի կողքին նստած քաղաքապետարանի աշխատակիցը ուղղակի բնազդով հասցրել էր կծկվել, և նա փրկեց վիրավորներից երկուսին՝ քաղաքապետին ու տեղակալին: Լինում են այդպիսի բաներ: Եթե իրական մահափորձ էր, ապա շատ սիրողական մակարդակի էին դա կազմակերպել, որովհետև, ներողություն, բայց մահափորձն այդպես չեն անում, ես որևէ բանի պրոպագանդա չեմ ուզում հնչի, ուզում եմ բեմադրության վերագրել այն իմաստով, որ, եթե շուտով պարզվեց, որ կառավարությունը մարզպետներին պետք է զրահապատ մեքենաներ առնի, ուրեմն՝ կհասկանանք՝ ինչն ինչոց է»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս