Բաժիններ՝

Հյուրանոցի բեռնակիրը ԱՄՆ քաղաքացուհու սենյակից 200 դոլար է գողացել

Մայիսի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1976 թ. ծնված Մարգարիտ Բ.-ի սենյակից գողացել են 200 դոլար:

Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում էր տվել, որ Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի բեռնակիր Արամը, օգտվելով իր անուշադրությունից, հյուրանոցի սենյակից գողացել է 200 դոլար:

Ոստիկանության Կենտրոնականի բաժի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1993 թ. ծնված Արամ Հ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին:
Քննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031