Ուկրաինայի հակամարտության պատճառով Մոլդովային չհաջողվեց ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու հայտ. Տիմոֆտի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոլդովան «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ԵՄ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել Ուկրաինայի հակամարտության պատճառով:
Այս մասին Ռիգայում ունեցած ելույթում հայտարարել է Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին, ով գլխավորում է իր երկրի պատվիրակությունը.
«Ուկրաինայի հակամարտության պատճառով Մոլդովային չհաջողվեց այդ տարի հայտ ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու մասին»: Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն անհատական մոտեցում կցուցաբերի Մոլդովայի հանդեպ.
«Ռիգայում մենք հաստատեցինք ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական Քիշնևի ձգտումը և ստացանք գործընկերների վստահությունն այն մասին, որ մեզ հետագայում նույնպես աջակցելու են այդ ճանապարհին»: