ԵՄ-ն ու Հայաստանը համաձայնեցրել են ապագա հարաբերությունների մասշտաբները. Տուսկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ն ու Հայաստանը համաձայնության են եկել ապագա հարաբերությունների մասշտաբների շուրջ: Այս մասին «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը.

«Մենք մեր ապագա հարաբերությունների շուրջ ըմբռնման ենք հասել Հայաստանի հետ: Մենք նաև պետք է հնարավորություն ունենանք ձեռնարկելու մի շարք քայլեր` խորացնելու համար Բելառուսի հետ մեր փոխգործակցությունը: Մենք ընդունել ենք Ադրբեջանի առաջարկը, որն առնչվում է պայմանագրային հիմունքներով ԵՄ-ի հետ նրա հարաբերությունները թարմացնելուն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031