Ադրբեջանը Հարավային գազային միջանցքի հարցում ԵՄ-ից ակնկալում է ավելի գործուն աջակցություն. Մամեդյարով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռիգայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ից ակնկալում է ավելի գործուն աջակցություն` կապված Հարավային գազային միջանցքի իրագործման հետ:

Մամեդյարովը հայտարարել է, որ Հարավային գազային միջանցքի նախագծի իրագործման շնորհիվ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերությունը զարգանում է կտրուկ:

Մամեդյարովի խոսքերով` Բաքվում Հարավային գազային միջանցքի, ապա Կարսում TANAP գազատարի հիմնարկեքի արարողությունները եղել են նշանակալից քայլեր տվյալ ուղղությամբ:

Մամեդյարովը հավելել է, որ Ադրբեջանը Հարավային գազային միջանցքի նախագծի իրագործման հարցում ԵՄ-ից ակնկալում է ավելի գործուն աջակցություն.

«Էներգետիկ ոլորտում հաջող համագործակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԵՄ-ի համար ստեղծում է երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պոտենցիալ»: Մամեդյարովը նաև խոսել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կարևորության մասին:

Տեսանյութեր

Լրահոս