Ուկրաինան ու Վրաստանը ոչ վիզային ռեժիմ կստանան 2016 թվականից ոչ շուտ. Ռիգայի հռչակագիր

ZN.UA-ի փոխանցմամբ` ԵՄ-ն Ուկրաինայի ու Վրաստանի համար վիզային ռեժիմը կվերացնի Եվրոպական հանձնաժողովի կողմից դրական հաշվետվություն ստանալուց հետո, որը պետք է տեղի ունենա 2015 թվականի վերջին:

Այս մասին նշված է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում, որում, սակայն, ստույգ ժամկետ նշված չէ: Դրանում նշված է, որ ԵՄ-ն Ուկրաինայից ու Վրաստանից ակնկալում է վիզային ռեժիմի ազատականացման պլանի 2-րդ փուլի պայմանների իրականացում:

Հռչակագրի վերջնական տարբերակում նշված է նաև, որ Ռիգայի գագաթաժողովի մասնակիցները հաստատել են «Արևելյան գործընկերության» երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031