Կիվի՝ «Չինական հաղարջ» կամ այլընտրանքային ասպիրին

Կիվին հայտնաբերվել է Չինաստանում՝ ավելի քան 700 տարի առաջ, և նրա պտուղները կոչվում էին «Չինական հաղարջ»: Գիտականորեն այս բույսը «Չինական ակտինիդա» է կոչվում. այն Չինաստանի լեռներում աճող վայրի լիանա է: 1906 թվականին չինական ակտինիդան սկսեցին մշակել Նոր Զելանդիայում և մրգին «կիվի» անունը տվեցին, քանի որ այն շատ նման էր առանց թևերի, մազանման փետուրներով կիվի թռչունին:

Միջին չափի կիվին պարունակում է`  75 մգ վիտամին С,  0.3-0.4 գրամ ճարպ, 11 գրամ ածխաջրեր, 1 գրամ սպիտակուցներ, 2.6 գրամ ցանցաշերտ, 4 գրամ նատրիում:

Միջին չափի կիվին պարունակում է 92,7 մգ ասկորբինային թթու: Վիտամին С- ն ուժեղ հակաօքսիդանտ է, որն ամրացնում է իմունային համակարգը, խթանում է կոլագեն նյութերի ձևավորմանը օրգանիզմում, նվազեցնում է բորբոքային պրոցեսները:

Վիտամին В-ն վիտամին С-ի հետ՝ ընդունակ են լրացնել մեկը մյուսին: В վիտամինային խումբը (մեծամասամբ՝  В1 և  В2) կարգավորում են նյարդային համակարգը, նյութափոխանակությունը:

Կարդացեք նաև

Կիվիի մեջ պարունակվող ֆոլաթթուն պրոֆիլակտիկ միջոց է սակավարյունության  դեմ: Ֆոլաթթուն կարևոր է նաև հղիության ընթացքում:

Կիվիի մեջ առկա կալիումը կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Կիվին վերացնում է հիպերտոնիան, մկանային թուլությունը, քնկոտությունը և, ամենակարևորը՝ կանխում է քաղցկեղի  զարգացումը:

Կիվիի մեջ եղած մագնեզիումը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը:

Ալերգիկներին և մինչև 2 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում կիվի օգտագործել:

kiwi5

Չինական ավանդական բժշկության մեջ կիվին օգտագործում են մարսողության լավացման, ռևմատիկ հիվանդությունների, երիկամներում քարերի ձևավորման, վաղաժամ մազաթափության կանխարգելման համար: Կիվիի բաղադրության մեջ կա ակտինիդին բուսական ֆերմենտը, որը լավացնում է սպիտակուցների յուրացումը: Կիվիի պտուղների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտ ազդեցություն, լավացնում են ֆիզիկական աշխատունակությունը: Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետևանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Օրվա մեջ խորհուրդ է տրվում ուտել 2-3 կիվի, մեկ ամիս անց, ըստ հետազոտությունների, արդյունքն ակնհայտ կլինի: Այդ ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների քանակությունը:

Ի դեպ, Նոր Զելանդիայի գիտնականների, բժիշկ-սրտաբանների կարծիքով՝ կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր և պատիճներ պատրաստել:

Կիվիի դիետոլոգները պնդում են, որ այդ մրգի մեկ կիլոգրամը կարող է մեկ ամսով երկարացնել կյանքը: Ըստ նրանց՝ կիվին հասնելով ստամոքս՝ նպաստում է, որ գլխուղեղն օրգանիզմին ստիպի արտադրել էնդորֆին՝ հաճույքի հորմոնը: Այն դրական ներգործություն է ունենում էմոցիոնալ վիճակի վրա: Իսկ ինչը դրական է ազդում օրգանիզմի վրա, երկարացնում է կյանքի տևողությունը:
Կիվիի կալորիականությունը ցածր է, չի գիրացնում: Գինեկոլոգները կանանց խորհուրդ են տալիս հաճախ ուտել կիվին մածունով:

Kiwi1

  • Մրսածության հետևանքով առաջացած վիրուսային հիվանդությունների դեպքում կամ գրիպի համաճարակների ժամանակ շատ լավ օգնում է կիվիի և լորենու մեղրի խառնուրդը: Կիվին տրորեք պատառաքաղով, ավելացրեք 1 թեյի գդալ լորենու մեղր և կերեք քնելուց առաջ:
  • Այրվածքների կամ ցրտահարված մաշկի դեպքում տրորեք կիվին, ավելացրեք 1 թեյի գդալ զեյթունի ձեթ և քսեք մաշկի վնասված հատվածին: Վերքն արագ կապաքինվի:
  • Կիվիի բարակ շերտով կոմպրեսները կօգնեն ազատվել աչքերի շուրջ առաջացած այտուցներից: Դրեք աչքերի վրա, թողեք 15-20 րոպե, ապա սառը ջրով լվացեք  աչքերը:
  • Կիվիի յուղն օգտագործվում է դեմքը սնուցող դիմակների մեջ՝ հավելումների տեսքով, օրինակ՝ յոգուրտի հետ:
  • Կիվիի պտղամիսը, խառնելով ձվի դեղնուցի և զեյթունի ձեթի հետ, քսեք դեմքին, դիմակը կձգի մաշկը, այն կդարձնի առաձգական, կհարթեցնի կնճիռները:

Եվ այսպես, կիվին՝

  • կարգավորում է արյան ճնշումը
  • պաշտպանում է ԴՆԹ-ն վնասվելուց
  • խթանում է դիմադրողական համակարգը
  • նպաստում է քաշի նվազեցմանը
  • լավացնում է մարսողական համակարգը
  • օրգանիզմը մաքրում է զանազան տոքսիններից
  • օգտակար է շաքարային դիաբետ ունեցողների համար
  • բարելավում է տեսողությունը և հիշողությունը
  • վիտամին E-ի հրաշալի աղբյուր է, որն անհրաժեշտ է առողջ մաշկ ունենալու համար
  • Նպաստում է օրգանիզմի նյութափոխանակությանը:

Բնական կիվիի քիմիական բաղադրությունը

Ջուր- 83,1%,
Շաքարներ (ֆրուկտոզա, գլյուկոզա, մալտոզա, գալակտոզա, սախարոզա) – 9%, սննդային մանրաթելեր (Е460)- 3%,
Կոնսերվանտներ (Е236, Е296),
Ամինաթթուներ (գլյուտամատ, ասպարտատ, արգինին, լիզին, գլիցին, լեյցին, վալին, իզոլեյցին, ալանին, սերին, ֆենիլալանին, պրոլին, տրեոնին, գիստիդին, ցիստեին, տիրոզին, մետիոնին, տրիպտոֆան) – 1,1%,
Ճարպաթթուներ – 1%,
Գունանյութեր (Е160а, Е161b, Е161с, Е140, Е161d, Е161е, Е161g, Е161h, Е300, Е307, ֆոլաթթու, քոլին, բետաին, ֆիտոստերոլ),
Հոտավորիչներ (2,5-դիմեթիլ-4-հիդրօքսի-3-ֆուրանոն, 3-հիդրօքսի-բետա-դամասցենոն, 3-հեքսեն-1-օլ, 2-հեքսենալ, էթիլբութանօատ, մեթիլ էթանօատ, մեթիլ բութանօատ, մեթիլ հեքսանօատ, Е210):

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս