Անասելի մեծ է կորուստը.Կորցրին ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նրանք, ովքեր դեռ շատ բան ունեին սովորելու. Չարչյանը՝ Սահակյանի մասին

«Լավագույնները հեռանում են… Ցավոք, հեռացավ նաև ընկերս` անվանի բժիշկ, ականավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը»,-գրել է հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։

Նա շարունակում է. «Մարդ, ում հետ տեսել ենք երկրաշարժ, պատերազմ, ում հետ անցել ենք առողջապահության ոլորտի կայացման դժվարին ճանապարհը։

Անասելի մեծ է կորուստը։ Կորցրին ոչ միայն հարազատներն ու ընկերները, այլ նրանք, ովքեր դեռ շատ բան ունեին սովորելու ու ստանալու Արտո Բագրատիչից որպես ուսուցիչ ու որպես պրոֆեսիոնալ։

Արտո` ընկերս, դու ստեղծել ես մասնագիտական այնպիսի հզոր դարբնոց, որտեղ կոփված քո սաները, վստահաբար, շարունակելու են գործդ…

Դու փրկել ես տասնյակ հազարավոր կյանքեր, որոնց շուրթերից հնչած օրհնանքը ուղեկից կլինի քո զավակներին…

Հանգչիր խաղաղությամբ ընկերս… Դու միշտ կմնաս մեր հուշերում…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031