«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 7-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Շիրազի փող. 42, 44, Մազմանյան 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22 համարների և 10/1-ից-10/8 մասնավոր տնատիրությունների, թիվ 168 դպրոցի ջրամատակարարումը:
Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Դավիթ Կերեսելիձեն:
ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը «Ազահ Հայրենիք» կուսակցությունն է:
Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված այդ «ընտրությունների» արդյունքները չեն կարող ունենալ իրավական հետևանքներ:
Մայիսի 3-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ «Ժիգուլի» ավտոմեքենա է այրվում:
«Ես կարծում եմ՝ այն, ինչ ասել են Եվրոպայից ներկա դիտորդները, պետք է ընդունել՝ որպես հիմք, այն է՝ Ղարաբաղում ընտրություններն ընթացել են արդար, թափանցիկ և ժողովուրդը կարողացել է իր ձայնը տալ իր ցանկացած թեկնածուին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ղարաբաղում ընթացող ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Այսօր ԱԺ-ում համայնքների խոշորացմանը նվիրված լսումներին ներկա էր նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստից հետո լրագրողները նրան մի քանի հարցեր ուղղեցին: Համայնքների խոշորացման վերաբերյալ Ս.Խաչատրյանը նշեց, թե ամեն մի ռեֆորմ իր ռիսկն ունենում է, օրինակ՝ կան գյուղապետեր, որ իրենց ամբողջ կյանքը գյուղապետ են, արդեն 20 տարի, իսկ խոշորացման պարագայում նման դեպք չի լինի, որ թեկուզ «ազգը շատ լավն է, բայց գյուղին ոչ մի օգուտ չի տալիս»:
Մենք թույլ չենք տա, որ կասկածի տակ առնվեն մեր արժեքները, կամ էլ որևէ մեկը մեզ սովորեցնի պատմություն;
Մայիսի 1-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում 19-ամյա որդին ծեծել է 50-ամյա հորը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 4-ին ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի խորհրդարանի մի խումբ անդամների, ովքերԱրցախում են գտնվում դիտորդական առաքելությամբ:
Մեր հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ քրեական գործի վարույթն էլ կարճվի, նա պատասպանեց. «Եկեք չբացառենք ոչ մի բան: Գործն իրականում չունի հիմնավորումներ: Նույնիսկ այս մոտ 1 ամիս քննության ընթացքում չեն հավաքվել ապացոյցներ՝ իրեղեն կամ այլ, որով կհիմնավորվեր իրենց վարկածը: Ըստ իս՝ կարճման հիմքերը հիմա էլ կան, կամ ավելի շուտ էլ կային, հարուցման հիմքեր չկային: Բայց քանի որ, նորից եմ ասում, հարցը քաղաքական է, կարճումով, թե մեկ այլ ձևով կավարտվի, արդեն խնդրի մեկ այլ կողմն է: Բայց այն, որ նման ձևով քրեական հետապնդումը չի կարող շարունակվել և ներկայացվել դատարան, ինձ համար՝ որպես փաստաբանի ակնհայտ է»:
«Թե Եվրոպայի, թե Լեհաստանի համար, որը ԱլԳ ծրագրի ակտիվ ջատագովն է, նպատակ է հասնել նրան, որպեսզի ՀՀ-ն առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Ինձ իրավունք կվերապահեմ ասելու, որ, ըստ էության, բոլոր փաստաթղթերի շուրջ բանակցություներն ավարտվել են, ավարտվել էին Հայաստանի ասոցացման բանակցությունները, բայց վերջին պահին ՀՀ-ն որոշում կայացրեց միանալ ԵՏՄ-ին և այդտեղ անհամետեղելիության հարց առաջացավ, քանի որ Ասոցացման համաձայնագրում կար մի մաս, որը չէր կարող համատեղվել ՀՀ ԵՏՄ անդամակցության հետ, խոսքը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի մասին է»:
Կոմորովսկին հայտարարել էր, որ այդ զորահանդեսն իրենում պարունակում է սպառնալիքներ, իրենից ներկայացնում է ուժի ցուցադրություն:
Մինչև «Հիմնադիր խորհրդարանի» անդմաներին ազատ արձակելը տեղեկություններ կային, որ վերջիններս խնդիրներ ունեն կալանավորների հետ, քանի որ համաներում չհայատարարելը պայմանավորում էին «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորված լինելով: Լրագրողներն այսօր ազատ արձակված Գարեգին Չուգասզյանից հետաքրքրվեցին՝ արդյոք եղե՞լ է նման խնդիր:
Պատմության մեջ առաջին անգամ մենք Կասպից ծովը կապեցինք Սև և Միջերկրական ծովերի հետ:
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կինը՝ Գորիսի ՔԿԱԳ պետ Լորետա Բարսեղյանը, հերքում է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին լուրերը:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին…
Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը Ամերիկյան խորհուրդների EducationUSA հայաստանյան գրասենյակը՝ Հայաստանում ԱՄՆ շրջանավարտներ ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպում է կրթական ցուցահանդես Երևանում:
Նա հիշեցրեց օրերս ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրությունը, որում անդրադարձ էր կատարվել նաև ԼՂ-ում կայանալիք ընտրություններին: «Ուշի ուշով հետևում ենք ՄԽ գործունեությանը: Մասնավորապես խոսքը վերաբերում է այն որոշմանը, որը կայացրել է ՄԽ-ն, այն է` Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի որոշելու իր ապագան: Լեհաստանի կառավարության տեսանկյունից ԼՂ-ն մի տարածք է, որը իրավական կարգավիճակ չունի և չի համարվում պետություն»,- նշեց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
«Ե՛վ Եվրոպան, և՛ մյուս բոլոր պետությունները, պարզ է՝ պետք է ասեն, որ չեն ընդունում ԼՂՀ-ի ընտրությունների արդյունքները կամ ընդհանրապես ընտրությունների փաստը, բայց ես Մինսկի խմբի համանախագահների գնահատականն ավելի իրատեսական եմ համարում, երբ նրանք ասում են, որ ԼՂՀ ժողովրդի իրավունքն է՝ իր ընտրությունները կազմակերպելու և իր իշխանությունները ձևավորելու»,- այսօր լրագրողների եհտ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂՀ ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:
Դրանում նշված է, որ ԼՂՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունները «չունեն լեգիտիմություն»:
«Ռեպրեսիաներ անընդհատ, այնքան ժամանակ մինչև այս ռեժիմը գոյություն ունի՝ սպասելի են: Բայց նրանց կյանքը տևական չի լինելու: Նրանք, ըստ էության, հակասահմանադրական գործունեության մեջ ամեն օր են բռնաբարում Սահմանադրությունը, իսկ մենք ենք, որ ի սկզբանե հայտարարել ենք, որ չենք շեղվելու օրենքի շրջանակներից»:
Գորիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել, որին, ըստ նախնական տեղեկությունների, մասնակցություն է ունեցել նաեւ Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
«ԵՄ-ն ցանկանում է «տանգո պարել» Հայաստանի հետ»,- այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովկին` անդրադառնալով Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագթնաժողովին Հայաստանի մասնակցությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ:
«Առիթներ քիչ են լինում հպարտանալու համար, բայց մենք հիմա կարող են հպարտանալ: Մենք ապացուցեցինք աշխարհին, որ, եթե պայմաններ ստեղծվեն, մենք կարող են անցկացնել ազատ, թափանցիկ, արդարացի ընտրություններ, ղարաբաղցիները ապացուցեցին, որ մենք բոլորս այդպիսի մշակույթ ունենք, ընտրակեղծիքը մեզ խորթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ԼՂՀ ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Ցանկացած մարդու կարելի է փողոցից վերցնել, տանել, պահել մի քանի ամիս, հետո խցում ստեղծել դրություն, որ հարձակվեն ծեծեն այդ ստահակները, որոնք պետք է պատասխան տան այդ ծեծի համար: Ինչքան պետք է այս ամեն ինչը լինի հատակային վիճակում, որ կազմակերպեն խցում ընդդիմադիրի նկատմամբ ծեծ ու ջարդ: Հարձակվել են վրան, իբր թե դու խանգարում ես, որ համաներում լինի: Գևորգին էին ծեծել»:
«Սյունիքի մարզում գտնվում է Քաշունի համայնքը, ուր հասնելու համար պետք է Տաթևից գնալ, ինչ-որ մի կետում, կոտրված «գռուզավիկի» մոտից թեքվել ձախ ու քարքարոտ դաշտամիջյան ճանապարհով հասնել գյուղ: Սակայն այդ գյուղում կա ընդամենը 11 տուն ու միայն 3 բնակիչ»,- ասաց Վահան Մովսիսյանը՝ նշելով, որ այդպիսի ճակատագրով գյուղեր ՀՀ-ում առնվազն 50-ն են:
Այսօր ՀՀ Ազգային ժողովում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումներ: ՀՀ տարածքը ներկայումս բաժանված է 10 մարզի և 915 համայնքի, մոտ 400 համայնքներ ունեն 1000 հոգուց քիչ բնակչություն, շուրջ 200 համայնք` 300-ից պակաս բնակչություն, և շուրջ 100-ին մոտ համայնքներ` մինչև 100 հոգի բնակչություն: Մայիսի 17-ին նախատեսվում է տեղական հանրաքվե անցկացնել՝ Դիլիջանի, Տաթևի և Թումանյանի փնջերում: