«Ազատ Արցախը միգուցե ամենաժողովրդավար երկրներից մեկն է երկրագնդի վրա». Գուրգեն Եղիազարյան
«Ես կարծում եմ՝ այն, ինչ ասել են Եվրոպայից ներկա դիտորդները, պետք է ընդունել՝ որպես հիմք, այն է՝ Ղարաբաղում ընտրություններն ընթացել են արդար, թափանցիկ և ժողովուրդը կարողացել է իր ձայնը տալ իր ցանկացած թեկնածուին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ղարաբաղում ընթացող ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Ըստ նրա՝ ԼՂՀ-ում ընթանում է ժողովրդավարական ընտրություններ, որը, ըստ նրա՝ նպաստելու է Ղարաբաղի՝ որպես պետության ճանաչմանը աշխարհով. «Եվ նպաստելու է, որպեսզի մեր հայրենակիցները լիարժեք պետականություն ունենան, և դա ընդունվի աշխարհի կողմից»:
Ըստ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի՝ «ազատ» Արցախը միգուցե ամենաժողովրդավար երկրներից մեկն է երկրագնդի վրա, որովհետև նա կարծում է՝ այդ կարգի ընրություններ ոչ մի տեղ չկա, և դա Արցախի ամենահուժկու զենքն է. «Եթե հեռու մի ինչ-որ ակնարկ լիներ, որ մեկին ուղղակի բրդել են, ընկել է ու ուղղակի ոտքը կոտրել է, հիմա հերներն անիծել էին ամբողջ Ղարաբաղի: Բայց ծպտուն չկա, մարդիկ անցկացրեցին ընտրություն՝ իրոք ազատ, թափանցիկ և ժողովրդավարական՝ ի լուր մնացած բոլոր ստահակների»:
Հարցին՝ ԱՄՆ-ի արձագանքի հետ կապված ի՞նչ կասեք, Գ. Եղիազարյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչ ասեմ, դեռ ոչ մի բան չեղած՝ նրանք ասում են՝ այդ ընտրությունները չեն ընդունում»: Մ. Մինասյանն էլ նկատեց, որ ճիշտ է՝ չեն ընդունում, բայց ասում են, որ պետք է անպայման ընտրությունները տեղի ունենան և լինեն արդար ու թափանցիկ, նաև՝ որ դա Արցախի ժողովրդի իրավունքն է:
Մանրամասները՝ տեսանյութում: