Ինչքանով զգացմունքային կլինի ՀՀ-ԵՄ «տանգոն»` կախված է նաև Հայաստանից. Եժի Նովակովսկի

«ԵՄ-ն ցանկանում է «տանգո պարել» Հայաստանի հետ»,- այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ  և լիազոր դեսպան Եժի Նովակովկին` անդրադառնալով Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության»  գագթնաժողովին Հայաստանի մասնակցությանը:

Լեհ դեսպանը հույս հայտնեց, որ Ռիգայում  կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին Հայաստանը կներկայանա ամենաբարձր  մակարդակով և  կհաջողվի հասնել  արդյունքի: «Լեհաստանում մի լավ ասացվածք կա, որ տանգոն պար է երկուսի համար, այսինքն` երկու անձ է հարկավոր այդ պարի համար: ԵՄ հանձնակատար Հանը Հայաստան կատարած իր վերջին այցի ընթացքում պատրաստակամություն հայտնեց պարել Հայաստանի հետ: Ինչքանով զգացմունքային կլինի այդ պարը՝ կախված կլինի զուգընկերոջից, այսինքն` նաև Հայաստանից»,- ասաց Լեհաստանի դեսպանը` փորձելով բացատրել, թե ինչ կարելի է ակնկալել ԵՄ-ՀՀ համագործակցությունից Ռիգայի գագաթնաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031