ԵԽ ԽՎ-ի նախագահը մայիսի 6-ին կժամանի Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝  ԵԽ ԽՎ նախագահ Անն Բրասորը պաշտոնական այցով Վրաստան կժամանի մայիսի 6-9-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Դավիթ Կերեսելիձեն:

Այցի շրջանակներում Բրասորը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի և արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիի հետ:

Բացի այդ, պլանավորված է, որ Բրասորը Վրաստանում հանդիպելու է նաև Գերագույն դատարանի նախագահ Նինո Գվենետաձեի ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031