«Հայաստանը պետք է Արցախից դեսանտ հրավիրի՝ ընտրությունները կազմակերպելու համար». Ազատ Արշակյան

«Առիթներ քիչ են լինում հպարտանալու համար, բայց մենք հիմա կարող են հպարտանալ: Մենք ապացուցեցինք աշխարհին, որ, եթե պայմաններ ստեղծվեն, մենք կարող են անցկացնել ազատ, թափանցիկ, արդարացի ընտրություններ, ղարաբաղցիները ապացուցեցին, որ մենք բոլորս այդպիսի մշակույթ ունենք, ընտրակեղծիքը մեզ խորթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով ԼՂՀ ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա կարծիքով՝ դա շատ հետաքրքիր օրինակ կարող է լինել ՀՀ-ում սպասվելիք ընտրությունների համար. «Մենք պետք է Արցախից դեսանտ հրավիրենք՝ ընտրությունները կազմակերպելու համար: Եթե գան և Հայաստանում նույնպես անցկացնեն այդ որակի ընտրություններ, կածում եմ՝ աշխարհը մեզ բարձր գնահատական կտա»:

Հարցին՝ ինչո՞ւ մյուս երկրներն էլ ԼՂՀ ժողովրդի իրավունքի տեսանկյունից չխոսեցին, ինչպես Մինսկի խմբի համանախագահները, Ա.Արշակյանն այսպես պատասխանեց.

«ԼՂ Հանրապետության ընտրությունները և ընդհանրապես կյանքը կազմակերպելու ձևն աշխարհը չի կարող չնկատել և գոտեպնդել: Այդ բոլոր չեզոք հայտարարությունները, կամ նույնիսկ այն հայտարարությունները, որ չեն ընդունում այդ ընտրությունները, արդեն փոփոխության նշան են, այսինքն՝ դա հենց ժողովրդավարական ճանաչելու նշան է: Կարծում եմ՝ պարզապես գաղափարը խմբագրելու խնդիր կա»:

Կարդացեք նաև

Ա. Արշակյանը նկատեց, որ Ղարաբաղն աչքի է ընկնում հենց իր՝ ժողովրդավարության օջախ լինելով: Ըստ նրա՝ տարածաշրջանի ամենաթափանցիկ ընտրություններն են կազմակերպում Ղարաբաղում. «Ադրբեջանցիները նույնպես պետք է շնորհավորեին Ղարաբաղի ժողովրդին հաջող ընտրություններն անցկացնելու համար: Եթե իրենք արցախցիներին համարում են իրենց համաքաղաքացիները, ուրեմն՝ նրանք պետք է ղարաբաղցիներին շնորհավորեին հաջող ընտրություններն անցկացնելու կապակցությամբ: Կարծում ՝ քննադատել Ղարաբաղում տեղի ունեցող առաջադեմ քայլերը, դրանք բոլորն ինքնագոլեր են Ադրբեջանի համար, նրանք դրանով պարզապես ցույց են տալիս, որ չի կարող Ղարաբաղն իր տարածքով և ժողովրդով հանձնվել Ադրբեջանին: Ես՝ որպես հայ, ուրախ եմ, որ ադրբեջանցիները լավ չեն պաշտպանում իրենց շահերը, այսինքն՝ մեր հակառակորդը թույլ է, սխալ է անում, դա մեր օգտին է»:

 

Տեսանյութեր

Լրահոս