Արծաթյա «կամրջակ» պատրաստելու համար ձեզանից կպահանջվի լայն կպչուն վիրակապ: Վիրակապի վրա 1.5 սմ իրարից հեռավորությամբ 1սմ լայնությամբ փայլաթիթեղի (фольга) կտորներ ամրացրեք՝ այնպես, որ վիրակապի վերևից և ներքևից մնա 1սմ ազատ տարածք, իսկ աջից և ձախից՝ 1.5սմ: Փայլաթիթեղը պետք է ամրացնել վիրակապին ուղղահայաց դիրքով:
Մայիսի 2-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ զանգահարել է մի կին և հայտնել, որ Նոր Արեշի փողոցում դանակահարություն է կատարվել:
«Ես ուզում եմ ասել, որ նրանց խաղի մեջ չկամ ու չեմ լինի: Միգուցե ԵԽ-ում ոմանք կան այդ խաղի մեջ կամ միգուցե ոչ ուղղակիորեն են մասնակցում: Մեր միջոցներն են արդարությունն ու գաղափարները: Նրանք ոչինչ չեն կարող անել ինչ վերաբերում է իմ ԵԽ անդամակցության հարցին, քանի որ այդ անդամակցությունն ինձ շնորհվել է Լյուքսեմուրգի ժողովրդի կողմից»,- ասաց էնգելը:
«Արցախը շարժվում է ժողովրդավար ուղով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար էդուարդո Լորենցո Օչոան:
«Նախօրեին Արցախում կյացած խորհրդարանական ընտրութունները թափանցիկ էին, եվրոպական արժեքներին համապատասխանող, առանց միջադեպերի»,- այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրախորհրդարան-Արցախ» բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելն՝ անդրադառնալով նախօրեին Արցախում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց ժամանակ իր դիտորդական առաքելությունն է իրականացրել եվրոպացի պատգամավորը:
2015 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 00:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» է տեղափոխվել Վանաձորի բնակիչ 20-ամյա Դ. Սարգսյանը՝ «որովայնի շրջանի և ձախ թևի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մշտական առաքելության գրասենյակի միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց:
Մեր ֆուտբոլիստին ավելի լավ ճանաչելու համար առաջարկում ենք ծանոթանալ Հենրիխ Մխիթարյանի մասին մի քանի հետաքրքիր փաստերի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) ղեկավար խորհրդի հերթական նիստը:
Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով, դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց երկու ամբաստանյալների պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` «2014-2015 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին»:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Իհարկե, ասելիք ունի երկրի նախագահը Օբամային և՛ Ցեղասպանության կոնտեքստում, և՛ ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով հարցին՝ ասելիք կունենա՞, Ցեղասպանության հետ կապված՝ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանդիպելու դեպքում՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ երեկ, ժամը 12.00-ին, Նոր Խարբերդի ամառանոցներում Արմենի տղաները ծեծել են Մուրադին, ով գտնվում է ծանր վիճակում:
Մողադամի խոսքերով՝ եվրոպական ու ամերիկյան մի շարք ընկերություններն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ներդրումներ անելու Իրանի նավթաքիմիական նոր նախագծերում:
Մայիսի 5-ի գիշերը, 7-ի և 9-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 5-6-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
Լիբերմանը հայտարարել է, որ իր գլխավորած կուսակցությունը չի մտնելու կառավարական դաշինքի մեջ:
Նա շարունակում է երեկ չէ առաջին օրը սկսած քաղաքականությունը և մնում է անհեթեթության մեջ:
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 1-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ի սահմաններում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Տաշիր ճանապարհի 51-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքը:
«Ինչպես գիտեք, վաղը ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվեն 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Վաշինգտոնի Մայր Տաճարում կայանալու է էկումենիկ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ»:
Այդ հանդիպումը կազմակերպում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսփեն Բարտ Էյդեն:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը՝ մշակույթի և տուրիզմի վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են:
Այս մասին նշված է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կայքում:
Այսօր` մայիսի 4-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Մայիսի 3-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վահե Ա.-ին:
Քաղաքացի Էլմիրա Ն.-ն 2013 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ հիշյալ օրը` ժամը 16:45-ին, իր նախկին փեսա Կարեն Ն.-ն, վերջինիս եղբայրը և նրանց հայրը փողոցից իրեն և դեռահաս թոռնիկներին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենան, տարել Հրազդան քաղաք, որտեղ իրեն խաբեությամբ իջեցրել են ավտոմեքենայից և հեռացել՝ իրենց հետ տանելով թոռնիկներին:
«Մենք Հայաստանում մեծ ուշադրություն ենք դարձնում աշակերտական օլիմպիական շարժմանը: Պատահական չէ, որ մեր աշակերտները մշտապես մրցանակներ և մեդալներ են նվաճում միջազգային օլիմպիադաներին: Մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն և ցանկանում, որ նրանք Հայաստանից գնան լավ տպավորություններով»: