«Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան»
Եվրախորհրդարանում Արցախի խմբի պատվիրակության Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում խորհրդարանական ընտրություններին իրականացրած դիտորդական առաքելության վերաբերյալ
Նախաբան
Ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը` Եվրոպական խորհրդարանի Արցախի խումբը որոշեց պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ 2015 թվականի մայիսի 3-ին նախանշված խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով:
Թեև Լեռնային Ղարաբաղի չճանաչված կարգավիճակի պատճառով Եվրոպական խորհրդարանի կամ ԵԱՀԿ-ի կողմից պաշտոնական դիտորդական առաքելության բացակայելու էր, Խումբը որոշեց ներկա գտնվել և գնահատել ընտրական գործընթացը: Մասնավորապես, ուղենշային համարվեցին երկրի դրականառաջընթացը, ինչպես նաև ժողովրդավարական ուղով ընթանալու, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների հանդեպ ստանձնած հանձնառության պահպանումը՝ հռչակված 1991թվականին:
Եվրոպական խորհրդարանում Արցախ խմբի նախագահ Ֆրանկ Էնգելը ղեկավարում էր պատվիրակությունը, որը կազմված էր ԵԽ պատգամավորներից և ուղեկցող անձնակազմից: Պատվիրակությունն իրականացրեց իրգործունեությունը մայիսի 2-4-ը՝ գործակցելով ԵՄ անդամ երկրների այլ խորհրդարանականների հետ:
Իր կարճատև դիտորդական առաքելությունը պատվիրակությունը իրականացրեց համաձայն Եվրոպական խորհրդարանի գործելակերպի՝ նախ հանդիպելով բոլոր թեկնածուներին, ապա շրջելով ավելի քան 20ընտրատեղամասում, հետևելով որոշ ընտրատեղամասերի բացմանը, քվեաթերթիկների հաշվարկմանը ևընտրատեղամասերի փակմանը:
Եզրակացություններ
Հարցազրույցներ քաղաքական կուսակցությունների հետ
Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը նշեց, որ ընտրարշավի ընթացքում Ընտրականօրենսգրքի պահանջների էական խախտումներ չեն արձանագրվել, իսկ ընտրություններին մասնակից 7կուսակցությունների համար ապահովվել են հավասար մրցակցային պայմաններ: Քաղաքական բոլոր ուժերը ընտրություններին մասնակցելու գրանցումը կատարել են առանց դժվարությունների, ԶԼՄ-ներում և հանրային տարածքներում ապահովված են եղել քարոզչական նյութեր տեղադրելու հասանելիությամբ, ինչպես նաև՝ հանրային վայրերում հանդիպումներ իրականացնելու հնարավորությամբ։ Հարկ ենք համարում նշել, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցել է 3 նորաստեղծ կուսակցություն:
Այսուհանդերձ, կուսակցություններից մեկը նշեց ընտրարշավի ընթացքում որոշ թեկնածուների կողմից ծառայողական մեքենաներ օգտագործելու հանգամանքը: Մեկ այլ կուսակցություն տեղեկացրեց զրպարտության մասով իրավական վարույթ սկսելու և կիրառված ճնշումների արդյունքնում կուսակցության համար վարձակալած գրասենյակից զրկվելու առթիվ մեկ այլ գործ հարուցելու մասին:
Քվեարկության օրը
Քաղաքական ուժերի մեծ մասի, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վստահված անձինք ներկա են եղել բոլոր ընտրատեղամասերում: Ոչ վստահված անձինք, և ոչ էլ ընտրողները ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրել: Ընտրողներին թույլատրվել է քվեարկել բացառապես այն ընտրատեղամասերում, որտեղ նրանք գրանցված են եղել: Քվեարկության գործընթացները լավ կազմակերպված են եղել և սահուն են ընթացել դիտարկման համար պատահականության սկզբունքով ընտրված ընտրատեղամասերում: Քվեախցիկները բավակաչափ մեկուսացված են եղել ընտրական գործընթացի համար, իսկ քվեատուփերը պատշաճ կերպով կնքված և կապարակնքված են եղել: Ընտրական հանձնաժողովները լիովին և բացարձակ թափանցիկությամբ են համագործակցել դիտորդների հետ: Ընտրատեղամասերում պատվիրակությանը չի զեկուցվել քարոզչության, բռնության կամ սպառնալիքի որևէ դեպքի մասին: Ընտրատեղամասերում ինքնությունը չհաստատված անձանց ներկայություն չի արձանագրվել:
Վերջաբան
Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացը իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը կարելի է ոչ միայն առաջընթաց համարել, այլև նախանշել որպես ժողովրդավարության և օրենքի գերակայության հստակ միաձուլում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում:
Այս ընտրություններին մասնակցել են ընտրողների շուրջ 71%-ը, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան ԵՄ մի շարք երկրների ընտրողների մասնակցության ցուցանիշը։ Ընտրական գործընթացների որակը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին, և ապացուցում է ԼՂՀ ինստիտուտների օրինականությունը:
Դիտորդական առաքելությունն իր երախտագիտությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանություններին ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում բացարձակ թափանցիկության և բաց համագործակցության պայմաններում լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:
Եվ վերջապես, Եվրոպական խորհրդարանում Արցախ խումբը իր շնորհակալությունն է հայտնում«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը դիտորդական առաքելության նախապատրաստման և իրագործման ընթացքում վճռական և անմնացորդ աջակցության համար:
Մայիսի 4, 2015թ.