Բաժիններ՝

Աբովյան քաղաքում «Ժիգուլի» է հրդեհվել. հանգամանքները պարզվում են

Մայիսի 3-ին, ժամը 06.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկի մոտ «Ժիգուլի» ավտոմեքենա է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 06.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ուսանողական փողոցում գտնվող ռեստորանի դիմաց կայանված «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհվել է:

Կրակը մարվել է ժամը 06.50-ին:

Վնասի չափը պարզվում է:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս