«Ըստ էության, ՀՀ-ԵՄ բոլոր փաստաթղթերի շուրջ բանակցություներն ավարտվել են». Եժի Նովակովսկի
«Լեհաստանը վառ օրինակ է ԱլԳ երկրների համար»,- այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովկին` անդրադառնալով «Արևելյան գործընկերություն» ծրագրի ներկային և Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին:
Եժի Նովակովսկին հիշեց, որ ԱլԳ ծրագրի քննադատներն ասում են, թե դա մի ծրագիր է, որի նպատակը ռուսական ազդեցության կրճատումն է: Այնինչ, ըստ դեսպանի՝ դա ծրագրի սխալ մեկնբանությունն է: «ԱլԳ-ն միտված էր ընդայնելու համագործակցության դաշտը, որը համարում էինք հաջողության դաշտ: Այդ հաջողության էությունն այն է, որ այն բարեկեցության, ազատության, եվրոպական արժեքների համակարգի դաշտ է, մեր նպատակն էր ընդլայնել այդ արժեքները, փորձ փոխանակել, կիսել այն հարևանների հետ, որոք անմիջական հարևանութամբ են գտնվում:
Մեր նպատակը չէր որևիցե պետությանը քաղաքական կառույցում ներգրավելը: Անցյալով չպետք է խոսել այդ ծրագրի մասին, այլ ներկայով, քանի որ առաջիկայում Ռիգայի գագաթնաժողովն է, քննարկվելու են համագործակցության եզրերը: Լեհաստանը վառ ապացույց է նման գործընթացի հաջողությունը դիտարկելու տեսանկյունից, քանի որ մենք կոմունիստական և ամբողջատիրական համակարգի ժառանգորդը լինելուց հետո կարողացանք բարեկեցության հասնել: Հիշում եմ, որ 1990-ական թթ. սկզբին Արևելքից Լեհաստան էին ժամանում փորձագետներ և խորհրդատուներ, առաջարկում, թե ինչպես համապատասխանեցնենք մեր ինստիտուտները եվրոպական ինստիտուտներին և համակարգին, դա անցավ իր ստուգատեսը: Այդ ծրագիրը միտված չէր ընդլայնվելու թե քաղաքական, թե տարածքային առումով, նպատակն էր կիսվելը փորձով, որն ունենք մենք, ստուգված փորձով»,- ասաց Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նովակովսկին:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ալնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը Ռիգայում կայանալիք ԱլԳ արդյունքներից` դեսպանն ասաց, որ անձամբ չի մասնակցում ՀՀ-ԵՄ փաստաթղթի բանակցային գործընթացին, քանի որ դա Եվրոպական հանձնաժողովի գործառույթն է: «Պարզապես մի բան կարող եմ հստակ ասել` թե Եվրոպայի, թե Լեհաստանի համար, որը ԱլԳ ծրագրի ակտիվ ջատագովն է, նպատակ է հասնել նրան, որպեսզի ՀՀ-ն առավելագույնս մոտենա ԵՄ-ին: Ինձ իրավունք կվերապահեմ ասելու, որ, ըստ էության, բոլոր փաստաթղթերի շուրջ բանակցություներն ավարտվել են, ավարտվել էին Հայաստանի ասոցացման բանակցությունները, բայց վերջին պահին ՀՀ-ն որոշում կայացրեց միանալ ԵՏՄ-ին և այդտեղ անհամետեղելիության հարց առաջացավ, քանի որ Ասոցացման համաձայնագրում կար մի մաս, որը չէր կարող համատեղվել ՀՀ ԵՏՄ անդամակցության հետ, խոսքը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի մասին է:
Սակայն դեռ բաց մնում հարաբերությունների այն մասը, որը վերաբերում է քաղաքական համագործակցությանը: Թե ԵՄ-ի, թե Լեհաստանի կողմից պատրաստակամություն կա հստակեցնել այն դրույթները քաղաքականապես, որոնք բանակցությունների առարկա են հանդիսանում: Դիվանագետներին մնում են բանակցությունները, իսկ քաղաքական գործիչներին` որոշումների կայացումը, այսինքն` այն դրույթների ընդունումը, որոնք բանակցվել են: Կարծում եմ, որ խնդիրն այստեղ անվանման մեջ է, այսինքն` այն կկոչվի Ասոցացո՞ւմ, թե՞ Համագործակցության ճանապարհային քարտեզ: Մեկ բան հստակ է և պարզ, որ Հայաստանը թե ԵՄ-ի, թե Լեհաստանի համար բնական գործընկեր է` հաշվի առնելով պատմական հանգամանքները, քաղաքակրթական, մշակութային ժառանգությունը»,- ասաց դեսպանը` հույս հայտնելով, որ Հայաստանը Ռիգայում ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով: