Բաժիններ՝

Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթ

Ինչպես հայտնում է ԱՐՄԱԿԱԴ-ը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար գլոբալ ինովացիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ, նախատիպեր և արտադրանք, որոնք պետք է վերաբերեն հետևյալ ոլորտներին՝

  • Էներգաարդյունավետություն
  • Վերականգնվող էներգիա
  • Թափոններից էներգիայի ստացում
  • Ջրային ռեսուրսներ

Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open – ի կոմից կազմակերպվող ամենամյա բիզնես ֆորումին: Այս տարի ծրագիրը նաև խրախուսական 2,000 ԱՄՆ դոլար պարգևներ կտրամադրի կին մասնակիցներին:

Մանրամասների համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքէջ:

Կարդացեք նաև

1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս