«Փաստ ունենային, հերները կանիծեին, նրանց ընդիմիշտ այնտեղ կպահեին». Գ. Եղիազարյանը՝ ՀԽ անդամներին ազատ արձակելու մասին
«Ես ողջունում եմ այն, ինչ տեղի է ունեցել, նշանակում է, որ մեր համապատասխան օրգանները, որոնք զբաղված են քննությունը վարելով, պարզել են, որ հնարավորություն կա մարդկանց ազատ արձակել, ու ազատ են արձակել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԽ անդամների ազատ արձակելուն, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Քաղաքական Գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ հայտարարեց, որ ՀԽ անդամներին կալանավորելով՝ նախադեպ ստեղծվեց հետագայի համար. «Ցանկացած մարդու կարելի է փողոցից վերցնել, տանել, պահել մի քանի ամիս, հետո խցում ստեղծել դրություն, որ հարձակվեն ծեծեն այդ ստահակները, որոնք պետք է պատասխան տան այդ ծեծի համար: Ինչքան պետք է այս ամեն ինչը լինի հատակային վիճակում, որ կազմակերպեն խցում ընդդիմադիրի նկատմամբ ծեծ ու ջարդ: Հարձակվել են վրան, իբր թե դու խանգարում ես, որ համաներում լինի: Գևորգին էին ծեծել: Ինչևիցե, նախ առաջ պետք է պատասխանատվության ենթարկել օրվա հերթապահին, որովհետև նրանց միջոցով է այդ ծեծը կազմակերպվել: Այսօվա իշխանությունները հետագայի համար նախադեպ են ստեղծու, վաղն ով գա իշխանության, ցանակցած մարդու կարող են վերցնել, տանել խուց ու սատկացնել»:
Գ. Եղիազարյանը կարծում է՝ ՀԽ անդամներին բաց թողեցին, որովհետև իշխանությունները բացարձակապես ոչինչ չունեին այդ մարդկանց դեմ. «Հանրավի մադկանց ձերբակալվել էին, պետք է թողնեին, որովհետև ոչ մի փաստ չունեին, փաստ ունենային, հերները կանիծեին, նրանց ընդիմիշտ այնտեղ կպահեին»:
Մանրմասները՝ տասանյութում: