Բաժիններ՝

Պուտինը ձգտում է մասնակցել Եվրոպայի անվտանգության ու տնտեսության ոլորտներում որոշումների ընդունմանը. WSJ

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ այն ժամանակ, երբ արևմտյան մամուլն ակտիվորեն լուսաբանում է Իրանի հետ միջուկային գործարքը, մեկ այլ համաձայնագիր, որն ավելի վաղ ստորագրվել է Ուկրաինայի հետ, սպառնում է Եվրոպայի խաղաղությանը:

Փետրվարի 12-ին ստորագրված հրադադարը Ռուսաստանին ու Ուկրաինայում նրա աջակցությունը վայելող տեղի «ժողովրդական հանրապետություններին» հնարավորություն կտա մասնակցել Ուկրաինայի սահմանադրության ու օրենսդրության բարեփոխմանը: Այսինքն՝ փաստացիորեն դա կարող է արգելափակել Ուկրաինայի եվրոպական կուրսը:

Բացի այդ, պայմանագրի պայմանները Ռուսաստանին ու «հանրապետություններին» թույլ է տալիս իրենց զորքերը պահել Արևելքում, և դա կարող է տևել անվերջ: Եվ այնուամենայնիվ, Կրեմլի իրական նպատակները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է հասնել ռուսական ազդեցության ոլորտ ստեղծելու հարցում եվրոպական համաձայնությանը՝ փորձելով կործանել ստատուս-քվոն, որը ձևավորվել է «Սառը պատերազմի» ժամանակներից:

Պուտինը ձգտում է մասնակցել Եվրոպայի անվտանգության ու տնտեսության ոլորտում որոշումներ ընդունելուն: Ռուսաստանն Ուկրաինան դիտարկում է՝ որպես լաբորատորիա՝ կապված եվրոպական անվտանգության հարցերում որոշումներ ընդունելու այդ մոդելի հետ: «Նորմանդական քառյակը» գործիք է հանդիսանում այդ փորձի ժամանակ:

Ռուսաստանը կարող է շարունակել ուկրաինական տարածքներից կտորներ «կուլ տալ»՝ Ուկրաինային ամեն անգամ հարկադրելով հրադադարի շրջանակներում գնալ քաղաքական զիջումների, որպեսզի «կուլ տալու» գործընթացը դադարեցվի: Այդ կործանիչ գործընթացը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ Արևմուտքն ավելի արդյունավետ օգնություն ցուցաբերի Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս