Խուզարկությամբ հայտնաբերվել է 3 ներարկիչ, որոնցից մեկը՝ սև հեղուկով լցված
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 ներարկիչ, որոնցից մեկը՝ սև հեղուկով լցված, ինչպես նաև բամբակի կտոր:
Աշոտ Պ.-ն հայտարարել է, որ ներարկիչի մեջ գտնվող հեղուկը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է օգտագործելու նպատակով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն